Սերբ նկարչուհի Մարինա Աբրամովիչը 1970-ականներին բուռն սիրավեպ է ունենում Ուլայ անունով նկարչի հետ: Մի քանի տարի համատեղ կյանքից հետո հարաբերությունները խաթարվում են, և զույգը որոշում է հոգևոր ճանապարհորդություն իրականացնել և դրանով ավարտել հարաբերությունները: Նրանք տարբեր ծայրերից սկսում են քայլել Չինական մեծ պատի վրայով, հանդիպում են մեջտեղում, գրկախառնվում ու բաժանվում: Երեսուն տարի անց` 2010 թվականին, Մարինան Նյու-Յորքում ցուցադրություն է կազմակերպում: Ցուցադրությանը նա նստում է սեղանի մոտ, իր դիմաց դրված դատարկ աթոռին հերթով մոտենում և նստում են օտար մարդիկ, և մեկ րոպե տևողությամբ Մարինան նայում է յուրաքանչյուրի աչքերի մեջ: Ցուցադրության ընթացքում Մարինան նայում է շուրջ 1500 մարդկանց աչքերի մեջ:
Բացման գիշերն անակնկալ կերպով սեղանին է մոտենում և նրա դիմաց նստում Ուլայը: