▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն»-ում արշալույսները խաղաղ չեն...«Հրապարակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին: Մեր տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու: «Նուբարաշենի» մի շարք աշխատակիցներ մեծ խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ բացառված չեն անգամ պաշտոնանկությունները: Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության ժամանակ ՔԿՀ-ում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով կրակոցներ է արձակել նաև «Նուբարաշենի» անվտանգության պետը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее