Ներկայիս աղանդավորական խմբակների զարգացմանը նպաստում է պետությունը: Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները կրոնից շեղվելու համար: Հայաստանում գրանցված են 250-ից ավելի աղանդավորական խմբակներ, որոնք օր օրի լայնացնում են իրենց շարքերը: Յուրաքանչյուր, անգամ աննշան շեղում եկեղեցուց արդեն աղանդ է համարվում՝ անկախ նրանից, թե ինչ անվան տակ են նրանք հանդես գալիս: Նման խմբակները իրենց «թիրախներին» ընտրում են հասարակության ամենաթույլ խավերից: Նրանք առաջարկում են անվճար բժշկություն, երեխաների համար ուսում, ամառային հանգիստ, ամսական գումար, այսինքն` այն ամենը, ինչ պարտավոր է ժողովրդի համար ապահովել պետությունը: Լավ վիճակից չէ, որ մարդկանց զգալի մասը շեղվում է կրոնից:
Ներկայիս աղանդավորական խմբերի շարքերը հարստանում են երիտասարդներով, ինչը և կործանարար է պետականության համար: Երիտասարդներին հիմնականում գայթակղում են ամառային տարբեր հանգստյան գոտիների փաթեթներով: Ասնեք՝ 10 օր Ծաղկաձորում կամ Սևանում, որի մասին իրենց սովորական կյանքում նրանք չեն էլ մտածում: Եվ ընգրկվելով նրանց շարքերում` նրանք ստանում են այդ ամենը:
Տարեց կանայք նույնպես շատ են նրանց շարքերում, որոնք էլ հիմնականում գալիս են առողջական խնդիրներից ելնելով: Կան խմբակներ, որոնց «հովիվը» անձամբ է «բուժում» կատարում: Եվ կան խմբակներ, որոնք ֆինանսավորում են մարդկանց հիվանդանոցներում բուժվելու համար:
Մնացին տղամարդիկ՝ այ նրանք հիմնականում միանում են խմբակներին իրենց կանանց կանչով: Բազմաթիվ ընտանիքներ գիտեմ, որտեղ կինը և երեխաները նման խմբակներում են, իսկ ամուսինը` ոչ: Այս դեպքում բաժանումը դառնում է անխուսափելի:
Բոլոր թվարկածս դեպքերը պետության թերանալու արդյունքն են: Շատ չնչին տոկոս են կազմում խմբակներին միացողները, ովքեր հավատքի համար են գնում: Բոլորին էլ միավորում է չքավորությունը: Եկեղեցին նույնպես ունի իր մեղքի բաժինը այս հարցում: Շատ մեծ գումարներ են ծախսվում թանգարանների և նմանատիպ ճոխ շինությունների վրա, որոնց փոխարեն կարող էր լինել մի հիվանդանոց, որտեղ բարերարների շնորհիվ շատ չքավորներ բուժում կստանային: Բայց դե լավ հասկանում ենք, որ դա ձեռնտու չէ ՕԲՇՅԱԳԻՆ:
Եկեղեցին ասում է, որ սակավ են իր ուժերը, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարողանում պայքարել աղանդավորականների դեմ: Իսկ եկեղեցին փորձ կատարե՞լ է պետության հետ միավորվելով պայքարել նրանց դեմ: Ո՛Չ:
Հ.Գ. Ժողովրդի պառակտվածությունից օգտվում են նրանց կառավարիչները: Ինչքան շատ լինեն աղանդավորականները, կուսակցությունները, ինչքան բազմակարծիք լինենք մենք, այնքան լավ է վերևների համար:
Ֆեյսբուք