Սիրելի հայեր, ես բոլորիցդ անչափ շնորհակալ եմ: Փետրվարին դստերս մոտ հայտնաբերվեց արյան սուր լեյկոզ հիվանդություն: Անկեղծ ասած՝ սկզբում ինձ կորցրել էի. չգիտեի՝ ի՞նչ անել: Լուրն արագ տարածվեց համացանցում՝ լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով:
Մարտի սկզբին պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում աղջիկս ստացավ քիմիայի առաջին կուրսը: Բարեբախտաբար, ձեր շնորհիվ բուժումը շարունակելու նպատակով մենք արդեն Եվրոպայում ենք:
Ես իմ ընտանիքի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեզ օգնողներին, բժիշկներին, «Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով համերգի հեղինակ-կատարողներին, նրանց ունկնդիրներին, իմ գործընկերներին, լրատվամիջոցներին, ակտիվիստներին, մեր համայնքի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին եւ, առհասարակ, մեր լավ ու բարի հայ ժողովրդին: Աստված բոլորիս մանուկներին պահապան:
Ալբերտ Պետրոսյան