Թվային կոնտենտի ստեղծող Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր կառավարության շենքում բադրջանի խավիարի մակարդակի նիստ էր․ չասեք էլի սկսեց, ընդամենը Նիկոլի բառերն եմ ցիտում՝ «բադրջանի խավիար»։ Նիստի ողջ ընթացքում հիշյալ անհատը բավական բարձր՝ չափից շատ բարձր, տրամադրություն ուներ, բարձր ձայնով սատանայական քրքջում էր ողջ նիստին։ Հավանաբար արևմտյան տերերի հետ հանդիպումից առաջ ինքն իրեն փորձում էր դրական լիցքեր տալ, այլապես նման հոգեվիճակն այլ բնորոշում չունի։
Ինչևէ․ ես փորձեմ ոչ թե նիստի մանրամասների մասին խոսել, այլ Նիկոլի կողմից կիրառվող բառամթերքի ու խոսույթի․ տեսեք տարիներ շարունակ հայկական լեքսիկոնում եղել են ոճային խոսակցական տարբեր ձևեր՝ հրապարակային, խոսակցական, փողոցային, ակադեմիական և այլն։ Քաղաքականությամբ զբաղվող անձիք, առավել ևս պետական-հանրային դեմքերը, որպես կանոն` խոսում ու խոսել են հրապարակային ոճով՝ կիրթ, հատուկ ընտրված բառերով, իսկ վերջին 6 տարիներին ամեն ինչ պղծվեց՝ այդ թվում հրապարակային խոսույթը։
«Չստիկ», «սպարծիվկա», «խոզի ջանդաք», «մայթին փռել», «բորդյուր», «բադրջան», սրանք բառեր են, որոնք կոնկրետ էսօր 27 րոպեի ընթացքում օգտագործում էր Նիկոլը։ Էլ չեմ խոսում՝ «ինչ ա», «խի ա», «բա էդ ոնց ա» ու նմանօրինակ ձևակերպումների փողոցային բնույթի մասին։ Ստանդարտների թեման սարքեց մի իսկական էպոպեա ու դրա շուրջ ծավալվեց, հասավ մինչև արտեզյան ջրեր ու շտապօգնության մեքենաներ։ Չզարմանաք, փաստորեն Նիկոլն առ էսօր չգիտեր, որ, երբ դուրս ենք գալիս շտապօգնության մեքենան դիմավորելու, ոչ թե տան տեղը ցույց տալու, ավելորդ բարդություններ չստեղծելու համար է, այլ ուղղակի՝ արարողակարգային է՝ «բժշկին հարգելու նպատակով»։
Մի կարևոր պահ ևս․ Հովհաննիսյան Վահեն, ով ներկայացնում էր արցախցիների ունեցած ոսկով գրավները փոխհատուցելու հարցը, իր խոսքում օգտագործեց «քաղաքացիներ» ձևակերպումը, Նիկոլը միանգամից խառնվեց իրար, թե՝ ի՞նչ քաղաքացի, խոսքը «ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց մասին է»։ Միանգամից էն սատանայական քրքիջը վերափոխվեց սառը հայացքի ու հասկացավ, որ «Արցախ» կամ «արցախցի» օգտագործելն էդ դահլիճում անթույլատերլի ձևակերպում է, բա որ հանկարծ լսե՞ն»։
|