ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.
«Մի քանի ուշագրավ դրվագ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ։ Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հեռախոսազրույցը։ Երկու կողմի տարածած մամուլի հաղորդագրությունները շատ տարբեր են։ Ադրբեջանական կողմը բավական ընդարձակ հաղորդագրություն է տվել, որտեղ կան հետաքրքիր դրվագներ։ Օրինակ, նշվում է, որ Ալիևը Բլինքենին ասել է․
«Ըստ իր տեղեկությունների՝ եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանի զինումը ԵՄ-ի Եվրոպական խաղաղության ֆոնդի գծով և ԱՄՆ բյուջեի հաշվին։
Նման քայլերը ունեն հակաադրբեջանական էություն, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը հանգեցնում է զենքի մրցավազքին և տարածաշրջանում սադրանքների»»։
***
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Քննարկելու ենք Հայաստան-Եվրոմիություն, Հայաստան-ԱՄՆ երկկողմ և նաև եռակողմ հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն պետք չէ այս միջոցառումը դարձնել, թեպետ այն մեզ համար շատ կարևոր է։ Այն երկրները, որոնք դեմ են նման ֆորմատով համագործակցությանը, հաճախ մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ՝ հետագայում հանրության մոտ հիասթափություն առաջացնելու համար»,- ասել է նա՝ հաստատելով, որ անվտանգային հարցեր չեն քննարկվելու. միջոցառումը վերաբերելու է տնտեսական և հումանիտար հարցերին։ *** |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե կարճ նկարագրենք ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը, ապա դա նրա մասին է, որ Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ |