Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրվող բեռնատարի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքն արդեն մի քանի օր շարունակ նրա մասին որևէ տեղեկություն չունի: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` անընդհատ ինչ-ինչ խնդիրների են բախվում, թույլ չեն տալիս նրան տեսակցել: Նույնիսկ հեռախոսով կապ հաստատել չի հաջողվում:
«Այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չենք հանդիպել»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթը:
Լիլիթ Հարությունյանի խոսքով` գործի քննությունից ևս որևէ նորություն չկա: Հրաչյա Հարությունյանին դեռ չեն հարցաքննել` առողջական վիճակից ելնելով:
Հասմիկ Գյոզալյան