ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով.
«1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցներրի խարդավանքներին: Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ հարկավոր է մեկնաբանել:
2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին` մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը:
3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:»