▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի արա, Ավետ

Hraparak.am-ը գրում է.

Արդեն հասել ենք այնտեղ, որ Երեւանի պետական համալսարանում «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» թեմայով դասընթաց է անցկացնելու Ավետ Բարսեղյանը: Սա մայր բուհի վերջն է, այլ կերպ չես ասի: Բայց մյուս կողմից էլ օրինաչափ երեւույթ է կարծես: Եթե Հ1-ում Հայկոն է ճաշակ զարգացնում, ապա ինչո՞վ է Ավետ Բարսեղյանը պակաս Հայկոյից կամ ԵՊՀ-ն` Հ1-ից: Այսուհանդերձ` ավելի լավ է Հայկոն ամեն օր երգի Հ1-ով, քան Ավետ Բարսեղյանը խոսքի դասեր տա Չարենցի լսարանում:

Ո՞վ է «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» դասընթաց-շոուի հեղինակը, ովքե՞ր են կազմակերպիչները, եւ, վերջապես, ո՞վ է այն բութ ուղեղով արարածը, որ այս ապուշությունը ներս է թողել համալսարան: Եթե ԿԳ նախարարությունն այս համընդհանուր կրճատումների բումի մեջ չի պատրաստվում համալսարանը ներառել մտավոր հետամնացների համար հատուկ ուսումնական հաստատությունների շարքում, ապա պետք է կանխի նշված «դասընթացները», որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ լեզուն ու խոսքն աղավաղելու հրաշալի ձեռնարկներ:

Իսկ նման բան անելուց առաջ ԿԳ նախարարությանը որեւէ մեկը հարցնո՞ւմ է… ԵՊՀ Չարենցի անվան լսարանը չի կարող Նազենի Հովհաննիսյան եւ Ավետ Բարսեղյան խաղացնելու վայր դառնալ, որովհետեւ, թող ներվի ինձ ասել, ոչ Նազենին եւ ոչ էլ Ավետը հայերեն խոսքի, մանավանդ գեղեցիկ խոսքի հետ բացարձակապես կապ չունեն: Բանասիրականի ուսանողն ի՞նչ պետք է սովորի Ավետ Բարսեղյանից, որի խոսքերով գրված ամենանորմալ երաժշտությունն անգամ վերածվում է մկկոցով կատարվող տվայտանքի:

Մի առիթով Ավետ Բարսեղյանն ասել էր` ես սարսափում եմ իմ վատ բանաստեղծություններից: Բնավ չի երեւում, թե Ավետը վախենում է, այլապես, եթե հասկանար, թե որն է վատ բանաստեղծությունը, Չարենցի լսարանից կիլոմետրերով հեռու կմնար, գոնե մի փոքր ակնածանք կունենար իսկական բանաստեղծության ու հայերեն խոսքի նկատմամբ:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее