Ադրբեջանը գրեթե 3 տարի սպասեց, որ Հայաստանը կատարի Նախիջևանի հետ տրանսպորտային կապն ապահովելու իր պարտավորությունները։ Ադրբեջանն ավելի հեշտ անցում էր ակնկալում, և մենք պատրաստ ենք դիտարկել Կալինինգրադի նման մոդելները։ Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մոտ 3 տարի Ադրբեջանն սպասում է, որ Հայաստանը կատարի Նախիջևանի հետ տրանսպորտային կապն ապահովելու իր պարտավորությունները։ Ադրբեջանն ավելի հեշտ անցում էր ակնկալում, և մենք պատրաստ ենք դիտարկել Կալինինգրադի նման մոդելները։ Մենք նաև հրավիրել ենք Համաշխարհային մաքսային կազմակերպությանը` կիսվելու իրենց փորձով և չափանիշներով: Սակայն, քանի որ Ադրբեջանը երբեք իր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում, մենք միաժամանակ աշխատում ենք այլընտրանքային լուծումների վրա։ Մենք նաև ավելացնում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը` հասցնելով տարեկան մինչև 5 մլն տոննայի։ Իրանցի մեր գործընկերների հետ մենք կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ դեպի Նախիջևան՝ Իրանի տարածքով։ Այն, որ Երևանն այս դեպքում դուրս է մնալու տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից, կարելի է բացատրել միայն սեփական քաղաքականությամբ։
Հստակեցնեմ նաև, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Միշտ ավելի լավ է ավելի շատ այլընտրանքներ ունենալ: Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային կապը չի ազդի նրա ինքնիշխանության վրա. այս թեմայի շուրջ հիստերիան լրիվ անհիմն է»,- ասել է նա:
Հարցին, թե վտանգ կա՞, որ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության Զանգեզուրի միջանցք ստեղծելու պահանջը կձգձգեր Միջին միջանցքի իրականացումը, նա պատասխանեց. Արդյո՞ք նման քաղաքականությունը չի սպառնում շահագրգիռ կողմերին Չինաստանից Եվրոպա շրջել Ադրբեջանի դեմ: