▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք օգնում ենք մարդկանց հասկանալ պատասխանատու սպառող լինելու կարևորությունը և օգտագործված ապրանքներին երկրորդ կյանք տալը ․ Օլեքսի Կալինիչենկո

Ինչպե՞ս հայաստանյան տնտեսությունը դարձնել ավելի «կանաչ», իսկ սպառողական վարքագիծն՝ ավելի մոտ բնությանը։ Այս հարցում կարևոր է շրջանաձև տնտեսությունը, որ  նոր ուղղություն է Հայաստանի տնտեսության համար։ 

Շրջանաձև տնտեսությունը տնտեսական կայուն մոդել է, որը միավորում է տնտեսական և բնապահպանական օգուտները։ Այն խրախուսում է ապրանքների երկարատև, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, թափոնների առաջացման նվազեցումը, ինչպես նաև դրանց վերաօգտագործումը։ Այժմ աշխարհն ընթանում է գծային տնտեսության ուղով, այսինքն՝ ապրանքն օգտագործվելուց հետո վերածվում է թափոնի, սակայն գծային մոդելն աստիճանաբար իր տեղն է զիջում շրջանաձև տնտեսությանը, որը հակադարձում է «վերցնել-պատրաստել-թափել» մոդելին։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի («AmCham») նախաձեռնած միջոցառման ընթացքում, որին ներկա էին պետական ինստիտուտների և միջազգային բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, քննարկվեցին տարբեր գաղափարներ, թե ինչպես պետք է պետությունն ու բիզնեսը միասին նպաստեն ՀՀ-ում տարբեր մակարդակերում արտադրությունների արդիականացմանը, միջազգային փորձի փոխանակմանն ու ստանդարտների բարձրացմանը և ավելի մրցունակ տեղական արտադրանքի ստացմանը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով․ «Ամերիկայի առևտրի պալատը, դա Հայաստանում 175-ից ավել բիզնեսների ընդհանուր հարթակ է, որի նպատակներից մեկը քաղաքականության մշակումն է պետության հետ միասին՝ պահպանելով բիզնեսների շահերը, նպաստելով նորարարություններին և առաջընթացին և բոլոր այն լուծումներին, որոնք նպաստավոր են մեր տնտեսական կայունության և աճի համար։ Այս իմաստով նմանատիպ միջոցառումը խիստ կարևոր է և ստրատեգիկ նշանակություն ունի, քանի որ մենք՝ հաշվի առնելով բոլորի շահերը, փորձում ենք կոնստրուկտիվ երկխոսություն կառուցել երկրում, որը շատ տեղերում պակասում է»:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի Հաղորդակցությունների ռեգիոնալ կառավարիչ Օլեքսի Կալինիչենկոն, որ Երևանում մասնակցում էր  «Շրջանաձև տնտեսություն և կայուն աճ» թեմայով հանդիպում-քննարկմանն, ասում է․ «Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի 180-ից ավելի երկրներում և ունի լավագույն փորձ և գիտելիք, որով կարող է կիսվել Հայաստանի հետ։ Նման թեմաներով քննարկումները ցույց են տալիս մարդկանց հետարքրությունը կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության կարևորությանը։ Մենք ունենք նախագծեր, որոնց շրջանակներում մեր սպառողներին կրթում ենք, թե ինչպես կարող են վերամշակման հանձնել օգտագործված սարքերը։ Ընդունելով դրանք՝ մենք պահեստավորում ենք, ապա սորտավորում, սարքերի մի մասը նորոգում ենք, երբեմն ուղարկում այլ երկրներ՝ վերամշակման։ Միաժամանակ, սարքերը մոդելավորում ենք այնպես, որ նվազեցնենք բնությանը հասցվող վնասը, ինչպես օրինակ մեր վերջին ILUMA սարքը, որն ավելի երկար կյանք ունի նախորդների համեմատ։ Վերաբերմունք և վարքագիծ փոխելը հեշտ չէ։ Մենք օգնում ենք մարդկանց հասկանալ պատասխանատու սպառող լինելու կարևորությունը, աղբի վերամշակման կարևորությունը և օգտագործված ապրանքներին երկրորդ կյանք տալը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее