▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետների սիրելի հանգստավայրը. «Հրապարակ»

«Մեր մարզպետները սիրում են հանգստանալ Ջերմուկում: Տարիներ շարունակ Ջերմուկում հանգստացող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, օրինակ, այս տարի ամռանը չէր հանգրվանել Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիայում», այլ հանգստանում էր «Օլիմպիա» հյուրանոցում: «Օլիմպիայում» էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Վերջիններս այդ «քայլով» իրենց համերաշխությունն էին հայտնել Վայքի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին, որի հարաբերություններն ահավոր վատացել էին Արսենյանի հետ, այն աստիճան, որ Ջերմուկում գտնվելիս ջերմուկցի Էդգարը չէր անցնում Արսենյանի հյուրանոցի առջևով՝ ըմպելասրահ չգնալու համար, իսկ միջոցառումների ժամանակ էլ միմյանց տեսնելիս նրանք գլուխները շրջում էին և աշխատում նույն միջոցառմանը երբեք երկուսով ներկա չլինել: Միայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էր խախտել այդ տաբուն և հանգստանում էր Արսենյանի «ռեզիդենցիայում», նա լայն ժպիտով դուրս էր գալիս, զանգում մարզպետ ընկերներին, թե՝ «քա, եկեք մի էրկու բառ խորատա էնենք»»,–գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее