▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրի աճուրդի մութ կողմերը

 

2014թ-ի մայիսի 19-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աճուրդի է հանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, մի ծիծաղելի գնով՝ 19,350,000,000 ՀՀ դրամ։ Առաջին հայացքից թվում էր թե նորմալ երևույթ է, ԴԱՀԿ գործում է իր իրավասությունների շրջանակներում, ամեն ինչ իրականանում է օրենքի սահմաններում,սակայն դա ընդամենը՝ առաջին հայացքից։
Առաջին հերթին համալիրի աճուրդի մասին լուրը միանգամից վրդովվեցրեց երևանցիներին, հատկանշական է, որ նրանց մեծ մասը նույիսկ չգիտեր, որ դա մասնավոր սեփականություն է, ինչը խոսում է սեփականատերի՝ իր սեփականությունը հանրօգուտ ձևով օգտագործելու մասին։
Աճուրդի մասին լրատվականների խոսելուց հետո միանգամից տարածվեց Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի պաշտոնական մամլո հաղորդագրությունը, այն մասին, որ աճուրդը անօրինական է, և որ այն իրականցվել է նույն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մասին օրենքի հոդվածների կոպիտ խախտմամբ։
Դրանից հետո ֆեսյբուք սոցիալական ցանցում ստեղծվեցին համալիրը աճուրդից հանելու կոչին ուղղված խմբեր, որոնք ժամերի ընթացքում հավաքում էին հազարավոր թիմակիցներ։
Համալիրը պահպանողների շարքերում էին նաև Հայաստանի շոուբիզնեսի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին էր Լուսինե Բադալյանը, նույն ինքը Լուլուն։
Առաջին իսկ օրերին, ձևավորվեց քաղաքացիական հասարակության հստակ դիրքորոշումը ՄՀՀ-ն աճուրդի հանելու մասին։
Քաղաքացիական հասարակության դիրքորոշման ձևավորումից հետո ՀՀ անվանի ճարտարապետները, ՄՀՀ-ի ճարտարապետները հրավիրեցին մամլո ասուլիս և իրենց կոշտ դիրքորոշումը հայտնեցին ՄՀՀ-ն այդքան էժան գնահատելու մասին։
Արդարության համար պետք է նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես տվել էր իր եզրակացությունը նրա մասին, որ ՄՀՀ-ն չի կարող գնահատվել սովորական անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող կազմակերպության կողմից։
Այն գնահատելու համար անհրաժեշտ է ձևավորել մշակութային հանձնաժողով։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ գնահատումը ըստ ԴԱՀԿ-ի իրականացրել է <<Բեսթ Ռեալթի>> կազմակերպությունը, որի սեփականատերերից 2-ը գրանցված են օվշորային գոտում, իսկ ՄՀՀ-ից փոխանցված տեղեկության համաձայն  <<Բեսթ Ռեալթի>> կազմակերպությունը պաշտոնապես հայտնել է, որ իրենք չենք իրականացրել ՄՀՀ-ի գնահատումը։
Մեկ այլ հետաքրքիր փաստ նույնպես. ՄՀՀ գնահատելու մասին հաշվետվությունը ԴԱՀԿ աշխատակիցները պատրաստ են տրամադրել միայն մայիսի 30-ին աճուրդի պաշտոնական ավարտից հետո։
Այս աճուրդային պատմության մեջ սկսվում են շոշափվել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և կառավարության անունները, բայց այդքան էլ պարզ չի դառնում, թե ինչ գործ ունեն այս ամենի հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը, իրականում ու՞մ է տրվել ռուսական 500,000,000 դոլար վարկից 20 մլն-ը։
Սակայն սկսվում են հոլովվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի անունը, ՀՀ նախկին վարչապես Տիգրան Սարգսյանի անունը և այլք։
Հետաքրքիր է նաև, որ համալիրի աճուրդային հարցը բարձրացվեց ՀՀ Վարչապետի փոփոխությունից հետո։
Ինչպես տեսնում ենք, այս պատմություն հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։
Այս պատմությունը մի իսկական պանդորայի արկղ է, որը դեռ բացված չէ ամբողջությամբ, բայց բացվելուց հետո շատ բաների վրա լույս կսփռի։  Մի բան է միայն պարզ, որ այս հարցում իրենց խառնված են պետության առաջին դեմքերը։
Համալիրի աճուրդի առաջին փուլի ավարտին մնացել են հաշված ժամեր, կխիզախեմ ենթադրել, որ առաջին փուլով այն չի վաճառվի։
Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՄՀՀ-ի կոշտ դիրքորոշումը, պետության առաջին դեմքերի անունների ի հայտ գալը և պատմության չափից դուրս շատ մութ կողմերը, կենթադրեմ նաև, որ համալիրը 2-րդ փուլով էլ աճուրդի չի դրվի, իսկ եթե դրվի ու վաճառվի, ապա կհամարվի պանդորայի արկղը բացված․ ով գիտե գուցե բարին էլ դա է, եկել է պահը, որ հասարակությունն էլ իմանա ողջ ճշմարտությունը։

Վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աճուրդի կայքը այնքան հայտնի դարձավ, որ ոչ մի PR մենեջեր չէր կարող երազել նույիսկ այդքան շուտ այդքան հայտնի դառնալու մասին։  Իսկ ի՞նչն էր դրա պատճառը։  Եկեք ամփոփ ներկայացնենք վերջին 10 օրերի ընթացքում ԴԱՀԿ աճուրդի կայքը հայտնի դարձրած լոտի պատմությունը։

2014թ-ի մայիսի 19-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աճուրդի է հանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, մի ծիծաղելի գնով՝ 19,350,000,000 ՀՀ դրամ։ Առաջին հայացքից թվում էր թե նորմալ երևույթ է, ԴԱՀԿ գործում է իր իրավասությունների շրջանակներում, ամեն ինչ իրականանում է օրենքի սահմաններում, սակայն դա ընդամենը՝ առաջին հայացքից։ Առաջին հերթին համալիրի աճուրդի մասին լուրը միանգամից վրդովվեցրեց երևանցիներին, հատկանշական է, որ նրանց մեծ մասը նույիսկ չգիտեր, որ դա մասնավոր սեփականություն է, ինչը խոսում է սեփականատերի՝ իր սեփականությունը հանրօգուտ ձևով օգտագործելու մասին։ Աճուրդի մասին լրատվականների խոսելուց հետո միանգամից տարածվեց Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի պաշտոնական մամլո հաղորդագրությունը, այն մասին, որ աճուրդը անօրինական է, և որ այն իրականցվել է նույն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մասին օրենքի հոդվածների կոպիտ խախտմամբ։ Դրանից հետո ֆեսյբուք սոցիալական ցանցում ստեղծվեցին համալիրը աճուրդից հանելու կոչին ուղղված խմբեր, որոնք ժամերի ընթացքում հավաքում էին հազարավոր թիմակիցներ։

Համալիրը պահպանողների շարքերում էին նաև Հայաստանի շոուբիզնեսի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին էր Լուսինե Բադալյանը, նույն ինքը Լուլուն։ Առաջին իսկ օրերին, ձևավորվեց քաղաքացիական հասարակության հստակ դիրքորոշումը ՄՀՀ-ն աճուրդի հանելու մասին։Քաղաքացիական հասարակության դիրքորոշման ձևավորումից հետո ՀՀ անվանի ճարտարապետները, ՄՀՀ-ի ճարտարապետները հրավիրեցին մամլո ասուլիս և իրենց կոշտ դիրքորոշումը հայտնեցին ՄՀՀ-ն այդքան էժան գնահատելու մասին։ Արդարության համար պետք է նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նույնպես տվել էր իր եզրակացությունը նրա մասին, որ ՄՀՀ-ն չի կարող գնահատվել սովորական անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող կազմակերպության կողմից։ Այն գնահատելու համար անհրաժեշտ է ձևավորել մշակութային հանձնաժողով։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ գնահատումը ըստ ԴԱՀԿ-ի իրականացրել է «Բեսթ Ռեալթի» կազմակերպությունը, որի սեփականատերերից 2-ը գրանցված են օվշորային գոտում, իսկ ՄՀՀ-ից փոխանցված տեղեկության համաձայն  «Բեսթ Ռեալթի» կազմակերպությունը պաշտոնապես հայտնել է, որ իրենք չենք իրականացրել ՄՀՀ-ի գնահատումը։ Մեկ այլ հետաքրքիր փաստ նույնպես. ՄՀՀ գնահատելու մասին հաշվետվությունը ԴԱՀԿ աշխատակիցները պատրաստ են տրամադրել միայն մայիսի 30-ին աճուրդի պաշտոնական ավարտից հետո։

Այս աճուրդային պատմության մեջ սկսվում են շոշափվել նաև ՀՀ պաշտպանության նախարարության և կառավարության անունները, բայց այդքան էլ պարզ չի դառնում, թե ինչ գործ ունեն այս ամենի հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը, իրականում ու՞մ է տրվել ռուսական 500,000,000 դոլար վարկից 20 մլն-ը։ Սակայն սկսվում են հոլովվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սերժ Սարգսյանի անունը, ՀՀ նախկին վարչապես Տիգրան Սարգսյանի անունը և այլք։ Հետաքրքիր է նաև, որ համալիրի աճուրդային հարցը բարձրացվեց ՀՀ Վարչապետի փոփոխությունից հետո։ Ինչպես տեսնում ենք, այս պատմություն հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Այս պատմությունը մի իսկական պանդորայի արկղ է, որը դեռ բացված չէ ամբողջությամբ, բայց բացվելուց հետո շատ բաների վրա լույս կսփռի։  Մի բան է միայն պարզ, որ այս հարցում իրենց խառնված են պետության առաջին դեմքերը։ Համալիրի աճուրդի առաջին փուլի ավարտին մնացել են հաշված ժամեր, կխիզախեմ ենթադրել, որ առաջին փուլով այն չի վաճառվի։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՄՀՀ-ի կոշտ դիրքորոշումը, պետության առաջին դեմքերի անունների ի հայտ գալը և պատմության չափից դուրս շատ մութ կողմերը, կենթադրեմ նաև, որ Համալիրը 2-րդ փուլով էլ աճուրդի չի դրվի, իսկ եթե դրվի ու վաճառվի, ապա կհամարվի պանդորայի արկղը բացված․ ով գիտե գուցե բարին էլ դա է, եկել է պահը, որ հասարակությունն էլ իմանա ողջ ճշմարտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее