▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառություն հանուն պետական շահի. իրական պատմություններ

Ձեզ կպատմենք երկու իրական պատմություն, որոնք տեղ են գտել Սառը պատերազմի տարիներին։ Այս պատմություններն այն մասին են, թե ինչպես 20-րդ դարի այս ընդհատակյա դիմակայության ժամանակ հետախուզությունն ու մարմնավաճառությունը սերտորեն աշխատեցին միմյանց հետ։

Սառը պատերազմի Մատա Հարին

Հերդա Հեսելերը զբաղվում էր մարմնավաճառությամբ 1940-ականների վերջում։ Սակայն, ըստ ամենայնի, բացի նրանից, որ այս օրիորդը հնագույն մասնագիտության ներկայացուցիչ էր, նա նաև լրտեսում էր ԽՍՀՄ օգտին։ Համենայն դեպս, նրան ձերբակալեցին 1949 թվականին՝ գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեղադրանքով։ Դատավարությունը ոչինչ չտվեց, բայց կարծես թե դրանից հետո Հերդան դադարեց պոռնկությամբ զբաղվել ու որոշեց արտագաղթել Կանադա, բայց նրան մերժեցին։ Այնուհետև նա ամուսնացավ զորացրված ամերիկացի զինվորի հետ, բայց կրկին չկարողացավ ստանալ ԱՄՆ մուտք գործելու թույլատվություն, բայց արդեն ամուսնու ազգանունով՝ Մունզինգեր, նա կարողացավ երկրորդ փորձից տեղափոխվել Կանադա։ 
Այնտեղ Հերդան փոխեց մի քանի աշխատանք, մինչև, ի վերրջո, հայտնվեց «Chez Paree» հյուրանոցում, որտեղ էլ ծանոթացավ ու այսպես ասած շատ մտերմացավ կառավարության անդամ Պյեր Սևինյիի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սակայն այդ մտերմությունը ոչ մի լավ բանով չվերջացավ. անհոգ քաղաքական գործիչներին սկանդալով ազատեցին աշխատանքից, իսկ Հերդային վտարեցին երկրից, ու նա վերադարձավ հայրենի Գերմանիա, որտեղ ստացավ «Սառը պատերազմի Մատա Հարի» մականունը։ Կա մի վարկած էլ, համաձայն որի՝ Հերդան իրականում ՆԱՏՕ-ի գործակալ էր ու հաջողությամբ ապատեղեկատվություն էր հաղորդում ՊԱԿ-ին։

Քիթիի սրահը

Այս պատմությունը, որի հիման վրա Տինտո Բրասը նկարահանել է իր հայտնի «Քիթիի սրահը» ֆիլմը, միանգամայն իրական է ու կատավել է Նացիստական Գերմանիայում։ Էլիտար հասարակաց տան սեփականատեր Քիթի Շմիդտը (իսկական անունը՝ Կատերինա Ցամմիտ) պատերազմի տարիների որոշեց թոշակի անցնել ու Բեռլինից մեկ այլ ավելի հանգիստ վայր տեղափոխվել։ Սակայն սահմանի վրա նրան բռնեցին, ու նրա նախկին հաճախորդ բարձրաստիճան ՍՍ-ականը ստիպեց նրան վերադառնալ Բեռլին ու վերաբացել իր հասարակաց տունը։ Ճիշտ է, այդ ժամանակ այնտեղ բացառապես արիական ծագմամբ աղջիկներ էին աշխատում, ովքեր լոյալ հայացքներ ունեին պետական համակարգի նկատմամբ, ու յուրաքանչյուր սենյակում գաղտնալսող սարք կար։
Այս հասարակաց տան միջոցով ՍՍ-ի ղեկավարությունը ոչ միայն շանտաժի համար էր նյութեր հավաքում, այլև բացահայտում էր, թե ովքեր են տեղեկատվական արտահոսքերի պատճառ դառնում։ Սակայն ամենամեծ օգուտը Քիթիի սրահից քաղեցին դաշնակիցները, ում լրտեսները հայտնաբերեցին գաղտնալսող սարքը հասարակաց տան սենյակներից մեկում ու դրա միջոցով իմացան ֆաշիստների կողմից Ջիբրալթարում նախապատրաստվող գործողության մասին։

Դեսից-դենից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее