Մարգար Սեդրակյանը (1907-1973թթ.), կոնյակագործ է, դեգուստատոր, Հայաստանում և Խորհրդային Միությունում սպիրտային խմիչքների արտադրության նոր, յուրօրինակ տեխնոլոգիաների հիմնադիրը:
Նրա շնորհիվ աշխարհին հայտնի դարձավ հայկական կոնյակը եւ նվաճեց համաշխարհային շուկան։
Իր կյանքի ընթացքում Մարգար Սեդրակյանը ստեղծել է 15 տեսակի կոնյակ, որոնց թվում են հայտնի «Արարատ», «Նաիրի», «Հայաստան», «Դվին» եւ այլն։
Մարգար Սեդրակյանը ծնվել է 1907թ. Վանում։ Նրա ծնողները դարձան Եղեռնի զոհ, ուստի նա մեծացել է մանկատանը։Իր սկզբնական կրթությունը Մարգար Սեդրակյանը ստացել է մանկատանը, որից հետո ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը։
Իր առաջին կոնյակը Մարգար Սեդրակյանը ստեղծեց 28 տարեկանում, և հենց այդ ժամանակ էլ նրա ստեղծած կոնյակը դառնում է առաջին բարձրորակ կոնյակն ամբողջ ԽՍՀՄ-ում: Նա ցանկանում էր կոնյակն անվանել «Հայաստան», սակայն այդ ժամանակ (1937 թ.) մասսայական պատիժների, գնդակահարությունների, աքսորների ժամանակաշրջանն էր: Հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը Սեդրակյանին խորհուրդ է տալիս չշտապել կոնյակը «Հայաստան» կոչել: Ըստ նրա` նման քայլը կարող էր դիտվել որպես ազգայնամոլության ակտ, ինչը պատժվում էր օրենքի ողջ խստությամբ, ուստի կոնյակն անվանվեց «Հոբելյանական»։
«Հայաստան» անունով կոնյակը նա ստեղծեց 1940թ.։
Բացի Իսահակյանից, Սեդրակյանն ընկերություն էր անում նաեւ սովետական շրջանում հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հետ։
Վերջինս Մարգարին անվանում էր մարդ, ով խաբել է Ստալինին։ Պատերազմի տարիներին բոլոր գործարանները, որոնք ԽՍՀՄ տարածքում ալկոհոլային խմիչքներ էին արտադրում, զինվորական էին համարվում, քանի որ զինվորներին սպիրտ էին հատկացնում։ Սպաների համար հատկացնում էին կոնյակի սպիրտ: Ստալինը հրաման էր արձակել, որ սպիրտը պետք է ուղարկեին, իսկ պատրաստի կոնյակները՝ պահեին գործարանում: Հրամանի հաստատումից հետո Սեդրակյանը թռչում է Մոսկվա:
Կենտրոնական դեգուստացիոն հանձնաժողովում, որի անդամներից մեկը նաև Սեդրակյանն էր, աշխատում էր Սնեգովսկայան, ում հետ Սեդրակյանը ջերմ հարաբերությունների մեջ էր: Նրա միջոցով քրեական գործի հարուցման վտանգի ենթարկվելով՝ նա հետին թվով (մարտ, 1941թ.) տպագրում է մոտ 1000 պիտակ: Սեդրակյանը նրա հետ միասին համոզում է բոլորին, որ վաճառքի է հանվել «Արտաշատ» կոնյակը՝ «Արտաշատ» անվանմամբ, իսկ АрмССР-ը պահել է իր սպիրտի պաշարները։
Ամենահետաքրքիր պատմությունը կապված է «Դվին» կոնյակի արտադրության հետ, որը դարձել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի խմիչքը։
Ամեն ինչ սկսում է 1937 թ., երբ պապանցիները պատրաստվում էին արշավ կատարել Հյուսիսային Բևեռ։ Յուրաքանչյուր պետություն ինչ-որ բան էր նվիրել արշավի անդամներին: Բելառուսցիները նվիրել էին տաք հագուստ, ուկրաինացիները` սալ, իսկ հայերը` կոնյակ: «Правда» թերթում կա մի հոդված, որտեղ հրապարակվել է պապանցիների նամակը և նրանց նկարները, որտեղ բոլորը միասին բռնել էին մեկ տակառ կոնյակ: Նամակի մեջ գրել էին, որ այնքան ցուրտ էր դրսում, նույնիսկ 42%-անոց կոնյակը նրանց չի տաքացնում: Եվ հենց այդ ժամանակ հարց է առաջանում, թե արդյոք հնարավոր կլինի՞ պատրաստել կոնյակ, որն ավելի թունդ կլինի: 1937թ.-ից սկսվում են արտադրվել ավելի թունդ կոնյակներ: Փնտրտուքները Սեդրակյանին հանգեցնում են նրան, որ նա ստեղծում է 50%-ոց հիասքանչ տտիպ կոնյակ, որն անվանում է «Դվին»` ի պատիվ հին հայկական մայրաքաղաք Դվինի։
Կոնյակի շնորհանդեսը տեղի է ունենում 1943թ. նոյեմբերին՝ Թեհրանի հանձնաժողովի շրջանակներում, երեք առաջնորդների` Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի միջև: