▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսայինը՝ հայ գործարարների սնանկացման պատճա՞ռ

Հայտնի է, որ ՀՀ մաքսային տարածք ապրանքներ և տրանսպորտային միջոցներ ներմուծող անձանց փոխհարաբերությունները մաքսային մարմնի հետ սկսվում են մաքսային կետերում` մաքսային սահմանը հատելիս, որտեղ էլ կատարվում է մաաքսազերծումը: Սակայն մեկ ամիս է, ինչ անհասկանալի իրավիճակ է տիրում մաքսային կետերում. արտերկրից ներմուծված ապրանքները չեն կարողանում հասնել Հայաստան: Այս տեղեկությունը մեզ տրամադրել է մեր ընթերցողներից մեկը: Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն մոտ մեկ ամիս:

«Մինչև այժմ Հայաստան ապրանք ներկրվել է բեռնատարներով, այսինքն՝ բեռնափոխադրում է կատարվել, կամ էլ մարդիկ իրենց ապրանքը բերել են օդանավակայան, որից հետո մաքսայինի տերմինալներում այդ ամենը մաքսազերծվել է: Սակայն այժմ գործարարներն այդ բեռնատարները չեն կարողանում մաքսազերծել, այսինքն՝ Չինաստանից, Դուբայից, Թուրքիայից ներկրվող ապրանքների բեռնատարներն այժմ փակ վիճակում կանգնած են: Առաջ կգ-ով կամ կտորով էին մաքսազերծումն իրականացնում, սակայն այժմ այդ ամենը չի գործում: Չկա որոշակի հստակ գումար, հստակ օրենք այդ գծով, որ ամեն ինչ հնարավոր լիներ ճիշտ կազմակերպել»,- պարզաբանեց մեր ընթերցողը:

Նա նշեց նաև, որ շատ ներկրողներ, ովքեր առաջ օրինական ձևով մաքսազերծում էին այդ ապրանքները, դուրս են գալիս գործից: «Այն ապրանքները, որ գործարարներն արդեն ներկրել են, դեռ փակ վիճակում կանգնած են , ինչը նշանակում է, որ այդ մարդիկ ֆինանսական լուրջ վիճակում են գտնվում: Ներկրողների մի մասը դուրս է գալիս գործից ՝արդեն սննկացած, մյուս մասն էլ դուրս է գալիս, քանի դեռ չի սննկացել: Հագուստ ներկրողը, ով գարնանանային հագուստ ու կոշիկ  է ներկրում Հայաստան, ուղարկել է այդ ամենը Հայաստան, սակայն արդեն մեկ ամիս է, ինչ այդ ապրանքը կանգնած է:  Օրինակ՝ հիմա ոչ մի խանութում Cherry տեսակի լոլիկ չկա, քանի որ մաքսազերծում տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով համակարգի փոփոխություններին՝ մեր ընթերցողը նշեց, որ այս ամենի պատճառը իր կարծիքով՝ Մաքսային ծառայությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններն են:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք փորձել են պարզաբանում ստանալ Մաքսային ծառայությունից, մեր ընթերցողն ասաց. «Բազմաթիվ անգամներ ենք փորձել թեծ գիծ զանգահարել՝ տիրող իրավիճակի մասին տեղեկություն ստանալու համար, սակայն կա՛մ մեր զանգերին չեն պատասխանում, կա՛մ լսելով, թե ինչ հարցով ենք զանգահարում, խնդրել են ավելի ուշ զանգահարել»:

Ապրանքների ներկրմամբ զբաղվող մեր ընթերցողը ինքն էլ որոշել է այլևս չզբաղվել այդ գործով, քանի որ համակարգում տեղի ունեցած փոփոխությունները գործարարներին կանգնեցնում են փաստի առաջ: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее