▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները վճռական են.«ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հինգ ամիս է անցել, սակայն քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Մեղավոր անձանց շրջանակը պետք է պարզվի սույն քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որը, ըստ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի, մի քանի օրից պատրաստ կլինի: Թովմասյանը երեկ պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:

-Մարինեսույն գործով նոյեմբերի 1-

ին Ձեր մասնակցությամբտեղի ունեցավ հանձնաժողովային 

փորձաքննությունԱյժմի՞նչ փուլում էե՞րբ պատրաստ

 կլինեն արդյունքները:

- Մենք սպասում ենք եզրակացությանը, հավանաբար մոտ օրերս այն պատրաստ կլինի, որովհետեւ, ըստ մեր տեղեկությունների, քննարկման փուլերը ավարտվել են:

Այսինքնփորձաքննությունը մի քանի փուլի՞ց էր

 բաղկացած:

- Այո, մենք տեղյակ ենք երկու փուլով քննարկման մասին. երկուսից մեկին մենք մասնակցել ենք, երկրորդ անգամ իրենք անհրաժեշտություն էին գտել դարձյալ փաստաթղթերի պայմաններում քննարկում կատարել, իհարկե մեր անհրաժեշտությունը իրենք չտեսան, որոշեցին բժիշկներով, մասնագետներով քննարկում կազմակերպել: Դրանից հետո արդեն մենք տեղեկություններ չունենք՝ նորից քննարկում կատարե՞լ են, թե՞ ոչ: Այս եզրակացությունով արդեն հստակ ու  կոնկրետ կլինի՝ բժիշկների մեղավորություն կա՞, թե՞ չկա, եւ եթե կա, կոնկրետ ո՞ր բժիշկի կողմից:

Նոր միջնորդություններ Ձեր կողմից ներկայացվե՞լ են 

նախաքննական մարմնին:

- Մենք առայժմ ունենք մեզ համար մշակված մարտավարություն, մասնավորապես, թե  մեղավորությունը հիմնավորելու դեպքում ինչ միջնորդություններով պետք է հանդես գանք եւ չհիմնավորելու դեպքում ինչ միջնորդություններ, ինչ բողոքներ պետք է ներկայացնենք: Այսինքն՝ մենք մեր ստրատեգիան արդեն ունենք երկու դեպքում էլ: Մենք սպասում ենք յուրաքանչյուր գործողության՝ ըստ հաջորդականության:

Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ 

մեղադրվում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին,

այնուամենայնիվ հնարավո՞ր էոր մեղավոր անձանց

շրջանակը ավելին լինի:

- Ըստ մեր փաստաթղթերի, ըստ մեր դիտարկումների, չլինելով նաեւ որպես բժշկական բնագավառի մասնագետ, որպես իրավաբան կարող եմ ասել իմ կարծիքը, որ կա ոչ թե կոնկրետ Շուշանիկ Բախշյանի, այլ բժշկական անձնակազմի կողմից ոչ բարեխիղճ, ոչ պատշաճ վերաբերմունք: Մենք մեղադրում ենք ոչ պատշաճ գործողություններ իրականացնող բժիշկներին՝ Շուշանիկ Բախշյան, հերթապահ բժիշկներ, բաժնի վարիչ, այսինքն նրանց, ովքեր այն չորս-հինգ օրերի ընթացքում առնչվել են Մերի Մարգարյանին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, մասնակցել են, բայց ոչինչ չեն արել: Կոնկրետ անձանց շրջանակը մեր կողմից ներկայացվել է փորձաքննության ընթացքում՝ հարցրերի տեսքով, մենք ընդհանրացրած տվել ենք, թե այդ չորս օրերի ընթացքում ովքեր էին պատասխանատու՝ բժշկական աջակցություն ցուցաբերելու եւ ովքեր, եթե պատասխանատու էին՝ չէին արել, ապա ինչքանով կա նրանց մեղավորությունը: Սահմանված ժամկետում եզրակացությունը ստանալուց հետո կհաջորդեն մեր գործողությունները: Համենայնդեպս, Մերի Մարգարյանի հարազատները վճռական դիրքորոշում ունեն, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու եւ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու են, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվի, եւ մեղավոր անձինք ինչպես Շուշանիկ Բախշյանն է ասում, ենթարկվեն պատասխանատվության:

Մարինեայս դեպքից մոտ հինգ ամիս է անցելբայց 

մեղավոր անձինք չկանսա ձգձգում համարո՞ւմ եք:

- Այս ձգձգումը կապված է կոնկրետ մասնագիտական եզրակացություն տալու հետ:

Ըստ Ձեզօբյեկտիվ ճշմարտությունը կբացահայտվի՞:

- Մինչ օրս կարելի է ասել՝ ես շատ ուշադիր հետեւում եմ գործի ընթացքին: Ընթացքում մենք բավականին իրազեկումներ ներկայացրել ենք քննիչին, բայց կան որոշակի բաներ, որոնք մենք չենք կարող հրապարակել: Օբյեկտիվության առումով ես այս պահի դրությամբ որեւէ դժգոհություն չունեմ, դրանով է պայմանավորված, որ ես որեւէ բողոք չեմ ներկայացրել՝ կապված քննչական գործողության կամ որեւէ դատավարական որոշման դեմ, միայն երբեմն- երբեմն մեր մտահոգությունն ենք հայտնել զուտ ձգձգման համար, դա էլ արդեն ծնողների անհանգստությունն է:

Նոր քննչական գործողություններ տուժողի 

իրավահաջորդների մասնակցությամբ կատարվե՞լ են:

- Մերի Մարգարյանի հայրը եւ ամուսինը մասնակցել են հանձնաժողովային փորձաքննությանը, դրանից բացի այլ քննչական գործողություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որի մոտ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее