▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնարդո դա Վինչին հրապուրված է եղել վաղ շրջանի հայկական ճարտարապետությամբ

Լեոնարդո դա Վինչին հիմնովին ուսումնասիրել է հայկական ճարտարապետության խոշոր կոթողներից մեկը՝ Բագարանի վանքը։ «Նրա հրապուրվածությունը վաղ շրջանի հայկական ճարտարապետությամբ հասնում է այն աստիճանի, որ մտադրվում է անգամ գիրք գրել հայկական կյանքից....պահպանվել են պատառիկներ այդ գրքից «Հայկական նամակներ» խորագրով» (Գրիգոր Գուրզադյան)։ Որքան հասկանում եմ, Սբ. Թեոդորոս վանքի այս նկարը պահպանվել է մինչև նրա ողբերգական պայթեցումը թուրք վանդալների (նույնիսկ այս բառն ափսոս է նրանց համար) կողմից։ Մյուսը Սբ. Շուշան եկեղեցին է, որի վրա երևում են թրքական փամփուշտների խոր հետքերը։

Բագարանի սբ. Թեոդորոս եկեղեցի, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս-արևելքում, Ախուրյանի աջ ափին: Ըստ շինարարական արձանագրության, կառուցել են տվել իշխան Բուտ Առավեղյանն ու նրա կինը` Աննան, 624–631-ին: Հորինվածքով հարում է Էջմիածնի Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառախորան, քառամույթ տիպին:

Հետագայում, Ավագ խորանի երկու կողմերում, ավելացվել են ավանդատներ: Եկեղեցական շենքի Էջմիածին-Բագարան տիպը Բյուզանդիայի միջոցով (Կ. Պոլսի Նեա եկեղեցի, IX դ.) տարածվել է Եվրոպայում և նախատիպ է եղել Օռլեանի Ժերմինյի դե Պրե (806–811, ճարտ. հայազգի Օդո լը Մեսսեն), Միլանի Սան Սատիրո (868–888), Աթոս լեռան (Հունաստան) վանքերի X–XII դդ. և այլ եկեղեցիների համար: Բագարանի սբ. Թեոդորոս եկեղեցին զգալի տուժել է 1048-ին` սելջուկյան թուրքերի արշավանքից, վերանորոգվել 1211-ին: 1950-ական թթ. եկեղեցին պայթեցվել է: 

Սբ. Շուշանի ճակատագիրը մազից է կախված. իսկ UNESCO–ն քաղցր նինջի մեջ է։

Գայանե Հարությունյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее