▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Իմ թշվառ, իմ ողբերգական հայրենիք

Երեկ Գեղարքունիքի մարզ էի գնացել... Անցա մի քանի գյուղերի միջով, եղա Գավառում, Կարմիրում, Սարուխանում, Նորատուսում... Գավառի հրապարակում փոշու ամպ էր կանգնած, ցելոֆանե տոպրակները պար էին բռնել քամու դիրիժորությամբ... Հավանաբար, մարզպետն իր աշխատասենյակի պատուհանից տեսնում, սակայն Գավառի քաղաքապետին չի ,,խնդրում,, ջրել փողոցները, մաքրել... Երևի այս քամին ,,նպատակային,, էր, որպեսզի պարտակեր քաղաքի թշվառությունը...

Այստեղ կարծես կյանքը կանգ էր առել 1980-ականների վերջերին. գրեթե ոչ մի նոր շինարարություն, հին, անհրապույր կառույցներ, սովետական ժամանակների շինություններ՝ արդեն բարոյապես մաշված, փլվող, երկրագիտական թանգարանի ավերակ շենք, որտեղ մտնելն արդեն հերոսություն է, Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի կիսավեր շենք՝ ցուրտ ու մութ միջանցքներով, այդ շենքում ծվարած՝ թշվառությանը շուլալված իմ բարեկամ-ընկեր դերասաններով, որոնք ոչինչ չգիտեն իրենց այսօրվա մասին... Նախկին արդյունաբերական խոշոր քաղաքի փոխարեն՝ գործազուրկների բազմություն, թշվառ հագնված մարդիկ... Իսկ մարզպետարանի դիմաց՝ ,,ՋԻՊ,,երի տոնահանդես...

Նորատուսում նույն փոշին է, դատարկ փողոցներ են, փակ դռներ ու դարպասներ... Կարմիր գյուղը գրեթե դատարկվել է, Սարուխանից մոտ հինգ հազար մարդ է հեռացել... 
Ինչի՞ համար են մարզպետարանները, եթե միայն նպաստելու են արտագաղթին, ինչի՞ համար է Տարածքային կառավարման նախարարությունը, եթե որևէ ծրագիր չի կենսագործելու մարզերում, ինչի՞ համար են երկրի իշխանությունները, եթե նպատակային կերպով երկիրը տանում են կործանման...


Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее