«Նոյ» անունով կարժամետրաժ ֆիլմի ստեղծողները երբեք չէին մտածի, որ այդքան կարճ ժամանակում ֆիլմը մեծ հաջողություններ կունենա: Տորոնտոյի կինոփառատոնին ֆիլմը ստեղծողներին մեծ ճանաչում բերեց:
Չնայած, որ ֆիլմը ընդամենը 17 րոպե է, բայց այն հիմնված է դեռահասների շրջանում բավականին խորը հետազոտությունների վրա:
Ֆիլմը պատմում է մեր կյանքի մասին, կյանքի, որտեղ իշխում է facebook-ը, որտեղ Google-ը և Վիքիպեդիան գիտելիքի հիմանական աղբյուրներն են, կյանքի, որտեղ կորել են բոլոր արժեքներն ու մնացել դատարկ մոնիտորներն ու դրանց մեջից մեզ «ժպտացող» մարդիկ:
Հ.Գ. Կգա մի օր, երբ մեր քաղաքներն այնքան լուսավորված կլինեն, որ մենք չենք կարողանա երկնքում աստղեր նկատել...կնայենք վերև, երկար կնայենք, բայց անգամ ամենամեծ աստղերը չենք տեսնի, արհեստական լույսերից ու համակարգչի էկրանից կուրացած մեր աչքերը այլևս աստղեր չեն տեսնում, չեն տեսնում կյանքի իսկական գեղեցկությունը...
Կգա մի օր, երբ մենք էլ չենք հիշի ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ու՞ր ենք գնում, որովհետև մեր մասին կպատմի միայն սոցիալական որևէ ցանցում երկար ու անիմաստ գրառումներով լի «պատը», իսկ պատի վրա ով ասես, մարդիկ ում չենք էլ ճանաչում, չգիտենք, դիմակներ, սերեր, բաժանումներ, ուրախություն ու տխրություն...ու կյանքի իլյուզիա...Իսկ արդյունքում մեր մասին պատմում են ոչ մեր գործերը, ոչ ձեռքբերումները, այլ «պատը»...Կգա մի օր, երբ մենք էլ օնլայն չենք լինի, որովհետև հասկացած կլինենք, որ ԴԵՌ հնարավորություն ունենք փրկելու մեր «օֆֆլայն» կյանքը»...
Տեսանյութը և գրառումը` Անի Հակոբյանի ֆեյսբուքյան էջից