▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևում սպանվել է «Вести» թերթի լրագրողը

Այսօր՝ առավոտյան, Կիևի  հիվանդանոցներից մեկում մահացել է «Вести» թերթի թղթակից Վյաչեսլավ Վերեմիյը:

Նախօրեին՝ ուշ երեկոյան,  դիմակներով և զինված  անհայտ անձնինք հարձակվել են տաքսիով աշխատանքից վերադարձող Վյաչեսլավ Վերեմիյի և Ալեքսեյ Լիմարենկոյի վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Լրագրողը սրտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Տեղեկացնում է segodnya.ua-ն: 

Բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար, սակայն նա մահացել է հենց վիրահատության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее