▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կդառնան գուբերնիաներ՝ Ռուսաստանի նման. «Հրապարակ»

«ՀՀԿ ԱԺ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ առաջիկայում, համայնքների խոշորացումից հետո, իշխանությունները հանրաքվեի «տակ» կիրականացնեն նաև մարզերի խոշորացում, ըստ որի, Վայքի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին:

 

Կդառնան գուբերնիաներ՝ Ռուսաստանի նման: «Ով ում կմիանա, այս պահին պարզ չէ, դեռ քննարկել է պետք, սակայն որ տարածքային ստրուկտուրայի մեջ փոփոխության կարիք կա, ես դրան համաձայն եմ, այո, բերեմ Ռուսաստանի գուբերնիաների օրինակը, որոնք մեծ ինքնավարություն ունեն, մեզանում մարզպետարանները, որպես այդպիսին, օժտված չեն մեծ ինքնուրույնությունով. մեզ նման փոքր երկրի համար, պետք է անկեղծ ասել, մարզերի քանակը բավականին շատ է: Ընդ որում, մի քանի մոդելներ կան. նախկին շրջաններին վերադառնալու մոդելը կա, մարզերի խոշորացման մոդելը կա...»: Ի՞նչ ժամկետներում կիրականացվեն այդ փոփոխությունները: «Ինձ թվում է՝ մինչև սահմանադրական փոփոխություններ պատկերը պարզ կլինի»: Որ հե՞շտ լինի կեղծիքներ անելը: «Դա լրագրողներիդ երևակայության արդյունքն է, ո՛չ, որ արդյունավետ կառավարվի»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее