«Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ:
ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Հակառակ դեուքում այդ պահանջարկը պետք է բավարարեր ԿԲ-ն իր ինտերվենցիաների միջոցով: ԿԲ-ն արտարժույթ է վաճառում միայն այն բանկերին, որոնք ունեն արտարժույթով որևէ պարտավորություն կատարելու վերջնաժամկետ: Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր: Այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի: Սովորաբար՝ այդ տարբերությանը չի գերազանցում 1-1.5 դրամը: Ակնհայտ է, որ բանկերը ԿԲ-ի ճնշումներին դիմակայելու համար եկել են համաձայնության և որոշել են իրենց անհրաժեշտ դոլարը հավաքել բնակչությունից էժան գնով»–գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում