▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաղ էշի արագությամբ.«Ժողովուրդ»

Հետամուտ լինելով մարզային փոստային ծառայության աշխատանքի վերաբերյալ հաճախակի հնչող դժգոհություններին` «Ժողովուրդ»-ը փորձնական նամակագրություն նախաձեռնեց: Այսպիսով` մայիսի 18-ին Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքի փոստային բաժանմունքից 4 նամակ ուղարկեցինք այդ  քաղաքի  բազմաբնակարան շենքի մեր հարեւանին, նույն մարզի Իջեւան, Դիլիջան եւ Բերդ քաղաքներում ապրող մեր ծանոթներին: Ծրարների մեջ խնդրանք-գրություն  կար՝ նամակը ստանալուն պես զանգահարել, որպեսզի տեղեկանանք, թե  նամակները երբ են ստացել: Պարզվեց` մայիսի 20-ին նամակը ստացել է մեր դրկից հարեւանը, մայիսի 21-ին՝ Բերդի, մայիսի 22-ին՝ Դիլիջանի, մայիսի 23-ին՝ Իջեւան քաղաքի ծանոթները: Փաստորեն, Նոյեմբերյան քաղաքից մինչեւ մարզկենտրոն Իջեւան 65 կիլոմետր տարածությունը փոստային նամակը անցել է 5 օրում, անգամ  կաղ էշն այդ հեռավորությունն ավելի շուտ կանցներ: Ինչպես հայտնի է` Կառավարությունը որոշել է վաճառել «Հայփոստը»՝  հայտարարելով, թե նպատակը  փոստային ծառայության զարգացումն է: 21-րդ դարում՝ մեծ արագությունների ժամանակներում, նորմալ երկրի փոստային ծառայությունը չի կարող այդքան դանդաղաշարժ լինել: Իրականում Հայաստանում փոստի զարգացմանը, ինչպես շատ այլ ծառայությունների դեպքում, խանգարում է մենաշնորհը: Սեփականատերը մտածում է՝ ինչո՞ւ ծախս անի, ներդրումներ կատարի, եթե բնակիչներն այլընտրանք չունեն եւ ստիպված պետք է օգտվեն իրենց, թեկուզ անորակ, ծառայությունից:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее