▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է մի օր էլ թրաշով դիզայները թրաշ պահողներին մեղադրի հեղինակային իրավունքը խախտելու մեջ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Մի քանի օր առաջ ճոխ ասած դիզայներներ Վահան Խաչատրյանի և Դիանա Շատվերյանի միջև կոնֆլիկտ էր առաջացել մի հայտնի դիզայներական տան հավաքածուին պատկանող զգեստի շուրջ։ Փորձեմ վերականգնել դեպքերի ժամանակագրությունը։

Մեր թրաշով դիզայներ Վահանն առավոտյան իր ֆեյսբուքյան էջում մի զգեստի լուսանկար էր տեղադրել՝ մեղադրելով Դիանային իր հանճարեղ ստեղծագործությունը յուրացնելու մեջ։ Երևի թե թրաշով Վահանը մոռացել էր, որ 21 -րդ դարում նման մերկապարանոց մեղադրանքը ի վերջո իր դեմ է աշխատելու։ Մինչ Դիանան հանդես գար պատասխանով՝ հետաքրքրված անձիք արագի մեջ արդեն պարզել էին, որ այդ զգեստը ամենևին էլ Վահանի մտքի փայլատակումը չի և պատկանում է բավականին հայտնի դիզայներ Զուհայր Մուրադի (Zuhair Murad) հավաքածուից է։ Դիանան այս պարագայում շատ ավելի շահեկան դիրքում հանդես եկավ և անմիջապես իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հենց Զուհայրի հեղինակած զգեստի լուսանկարը։ 

Ի վերջո պարզվեց, որ կռիվը ոչ թե գաղափարի շուրջ է, այլ դասական կլիենտ փախցնոցու։ Նրբաճաշակ և ազնիվ, միայն «սեփական» զգեստներ «արտադրող» թրաշով Վահանը զայրացել էր, որովհետև զգեստի կլիենտը զգեստը պատվիրել էր Դիանայի մոտ, որը մոտ 200 դոլար ավելի էժան էր զգեստի պատվերը ընդունել, քան մի քանի օր առաջ դա արել էր Վահանը։ Բանից պարզվում է, որ Վահանը, որը ավելի շուտ էր գողացել տվյալ զգեստի գաղափարը, մտածել էր, որ այդ զգեստի հեղինակային իրավունքները արդեն իրեն են պատկանում և, վիրավորված Դիանայի քայլից, ղզիկավարի քայլերի էր դիմել։ Դիանան էլ իր հերթին բացահայտեց, որ աշխատել է «փողին մուննաթ» տրամաբանությամբ, և կլորիկ գումարով , ինչպես կասեին մեր սիրելի սերիալ արտատպողները, այսինքն՝ քոփի փաստ անողները՝ հայաֆիկացրել էր հայտնի դիզայների հեղինակային աշխատանքը։

Այսինքն թե՝ մեր տաղանդավոր դիզայներները կամաց-կամաց մասնագիտանում են խալխի արտադրանքի յուրացմամբ և համեստի մեջ՝ որպես սեփական դիզայներական տան արտադրանք ներկայացնելու մեջ։ Բոլորիս էլ պարզ է, որ, եթե թրաշով դիզայների ղզիկությունը չլիներ, շատերս կմտածեինք, որ տվյալ զգեստը հենց նրանց ստեղծագործությունն է։

Գաղտնիք չէ նաև, որ տեղական դիզայների ծառայություններից որպես կանոն օգտվում են 20 տոկոս սկզբունքային և 80 տոկոս քաղքենի մասան։ Մեր դիզայների զգեստների իրական ինքնարժեքը՝ կտորներով, զռթիկ փռթիկներով, կարոլով և անգամ ֆբ էջում տարածելով հազիվ մի 40000 արժենա, բայց քաղքենի մասան այն սիրահոժար կամքով գնում է 1200-1500 դոլարով այնպես, ինչպես և գնում է Երևանյան բուդկաներից, վայ կներեք՝ բուծիկներից հանրահայտ բրենդների թուրքական պատենդ մոդելները նույնպիսի չհիմնավորված թանկ գներով։ Քանի այդ մասան կա, մեր դիզայներների քեֆին քեֆ չի հասնի ու նրանք կշարունակեն «սեփական» և գողացած ստեղծագործությունները սաղացնեն նրանց վրա։

Հիմա հարց մեր թրաշով Վահանին՝ Իմ ընկերներից շատերը թրաշ են պահում։ Կարո՞ղ է մի օր առավոտ էլ է նրանց մեղադրես ու ասես, որ թրաշի հեղինակային իրավունքները քեզ են պատկանում։

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее