▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգավորելով օրգանիզմի pH բալանսը՝ կխուսափեք քաղցկեղից

Կարգավորելով օրգանիզմի pH բալանսը՝ կխուսափեք քաղցկեղից

168.am-ը գրում է. Նոբելյան մրցանակակիր բժիշկ Օտտո Ուորբուրգը, ով բացահայտել է քաղցկեղի հիմնական պատճառը, պնդում է, որ քաղցկեղի առաջացման առաջնային պատճառը թթվածնային անբավարարությունն է: Թթվածնային անբավարարությունը հանգեցնում է մարդու օրգանիզմի թթվային վիճակի ստեղծման: Բժիշկ Ուորբուրգը նաև պարզել է, որ քաղցկեղի բջիջները թթվածին չեն շնչում և չեն գոյատևում թթվածնային բարձր մակարդակի դեպքում: Բժշկի խոսքերով՝ մարդու օրգանիզմում առողջ բջիջները ստանում են բավարար քանակությամբ թթվածին, սակայն քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել առանց թթվածին: Եթե առողջ բջջի թթվածնի ստացումն իջեցնենք 35%-ով, ապա 48 ժամ անց այդ բջիջը կդառնա քաղցկեղային:

Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է պահպանել օրգանիզմի pH բալանսը: pH բալանսն օրգանիզմի հեղուկների և բջիջների թթվային և ալկալինային մակարդակի պահպանումն է: Դժբախտաբար, ժամանակակից աշխարհում անառողջ սնունդը հանգեցնում է օրգանիզմի pH բալանսի խախտման: Այն կարող է խաթարել բջիջների ակտիվությունն ու ֆունկցիան: Թթվային pH-ը կարող է մի շարք լուրջ հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ շաքարախտ, օստեոպարոզ, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ և այրոց:

Բժիշկ Ռոբերտ Յանգը պնդում է, որ մի շարք առողջական խնդիրներ ծագում են օրգանիզմի չափից դուրս թթվային լինելու պատճառով: Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ պարազիտները, վատ բակտերիաները, վիրուսներն ու սնկային ինֆեկցիաները հրաշալիորեն գոյատևում են թթվային միջավայրում: Սակայն օրգանիզմի ալկալինային միջավայրը ոչնչացնում է բակտերիաներն ու այլ պաթոգեն տարրերը:

Super tasty recipes կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կիջեցնի օրգանիզմի թթվայնությունն ու կկարգավորի pH բալանսը:

Բաղադրություն

  • 1/3 թ/գ սոդա
  • 2 ճ/գ թարմ կիտրոնի հյութ կամ քացախ

Ամբողջը խառնեք: Երբ սոդային կիտրոնի հյութ ավելացնեք, այն կփրփրի, սակայն շարունակեք ավելացնել սոդան այնքան ժամանակ, մինչև փրփրոցը դադարի, ապա տարայի մեջ լցրեք 230 մլ ջուր:

Ամբողջը խմեք միանգամից:

Այս տնական բաղադրատոմսը կկարգավորի օրգանիզմի pH բալանսը, բացի այդ, կօգնի նվազեցնել ստամոքսի թթվայնությունը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее