▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճաղատ տղամարդկանց սպառնում են սրտային հիվանդությունները

Ճաղատացող տղամարդիկ առավել հակվածություն ունեն սրտանոթային համակարգի հիվանդությունների նկատմամբ. BBC-ի փոխանցմամբ` նման եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 37 հազար մարդկանց հիվանդությունների պատմություններն ու պարզել, որ ճաղատացող տղամարդկանց մոտ 32 տոկոսով ավելի հաճախ են հանդիպում սրտի իշեմիկ հիվանդությունները: Բացի այդ գիտնականների ուսումնասիրության մեջ ասվում է, որ ճաղատանալու բնույթը սկզբունքային նշանակություն ունի:

Նրանք, ովքեր ճաղատանում են գլխավերևի հատվածում, հենց նրանք են ռիսկի ենթակա, իսկ նրանք, ովքեր սկսում են ճաղատանալ ճակատի կողամասերից, նրանց համար այդ ճաղատացումը առողջական բացական հետևանքներ չի կանխորոշում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее