«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Նորք Մարաշ վարչական շրջանի երկարամյա ղեկավար Վարազդատ Մկրտչյանը: Հաջորդը, մե ունեցած տեղեկություններով, պաշտոնը կլքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սագսյանը:
Օրեր առաջ «ՀԺ»-ն գրել էր, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո Բաղրամյան 26-ում հրավիրված մեծ հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծված սառն է եղել այն անձանց նկատմամբ,որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել: Սա ներկաներին թույլ էր տվել ենթադրել, որ շուտով այդ անձինք հրաժեշտ են տալու զբաղեցրած պաշտոններին:
Մեզ հայտնի դարձավ, որ ամենամեծ թվով բողոքներն ու քրեական գործերը Արաբկիր համայնքում են եղել: «Պատժիչ գործողությունները» իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, առավել լայն թափով կարող է շարունակվել հունվարից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում