Armcomedy-ին գրում է.
Իշխանությունը աշխատանքի է հրավիրում մինչև 25 տարեկան քաղաքական ուժերի` ընդդիմության թափուր պաշտոնի համար` համակարգչի և չափի զգացողության պարտադիր իմացությամբ
ԵՐԵՎԱՆ – Կառավարության կադրերի բաժին/հայտարարություններ/մարտ
Պաշտոնի անվանում – Ընդդիմադիր ուժ (այլընտրանքներ չառաջարկել)
Աշխատանքի տևողությունը – Երկարաժամկետ` երկու տարվա փորձաշրջանով
Աշխատանքի վայրը – Ազատության հրապարակ (աշխատանքը նաև ենթադրում է պարբերական այցեր մարզեր)
Աշխատանքի նկարագիր – Ընդդիմության պաշտոնակատարի պարտականություններն են`
Պարբերաբար խոստանալ իշխանափոխություն
Կազմակերպել զանգվածային միջոցառումներ ժողովրդի լիցքաթափման նպատակով
Մասնակցել համապետական ընտրություններին և ստեղծել թեթև աշխուժություն ընտրությունների հաջորդ օրը
Պարբերաբար հնչեցնել իշխանության ներկայացուցիչների մականուններ
Անհրաժեշտության դեպքում մի քանի օր իրականացնել նստացույց և/կամ հացադուլ
Անհրաժեշտ կրթություն և ձիրքեր.
Բակալավրի աստիճան Հանրային կառավարման մասնագիտացմամբ
Քաղաքականության մեջ աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ
Հավելյալ ժամեր աշխատելու հնարավորություն (աշխատանքի ֆիքսված ժամերը` 9:00-18:00, սակայն հնարավոր են փոփոխություններ)
Ցածր, վստահություն ներշնչող և հզոր ձայն
Կազմակերչական ունակություններ և արագ փոփոխվող իրավիճակին հարմարվելու ձիրք
Երկար ժամանակ հաց չուտելու ֆիզիկական հնարավորություն
Նախկինում որպես ընդդիմություն աշխատելու անհրաժեշտ փորձ` առնվազն 5 տարի
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում