▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկական հրաշք. առաջինը կինը, ով երեխա ունեցավ նման ձևով

Մալին Ստենբերգը և Կլաս Նիլսսոնը՝ Գետեբորգից, լիիրավ կարող են իրենց համարել աշխարհի ամենաերջանիկ զույգը: Քանի որ երեխայի ծնունդը նրանց համար, իսկական հրաշք էր: Ի դեպ, «հրաշք» բառն այստեղ պերճախոսության համար չէ օգտագործված:

1

Մալինն ու Կլասն արդեն երկար տարիներ է միասին են ապրում, և խենթի պես սիրում են միմյանց: Բայց նրանց սերը «մթագնած էր» մեկ տխուր հանգամանքով: Զույգը չէր կարող երեխա ունենալ, քանի որ Մալինի տառապում էր Рокитанский-Кюстнер ախտանիշով: Դա բնածին անոմալիա է, որի արդյունքում աղջիկը լույս աշխարհ է գալիս առանց արգանդի:

Ավելի վաղ ժամանակներում կարծում էին, որ նման ախտանիշով կանայք չեն կարող մայրանալ բնական ճանապարհով: Նրանց համար միակ տարբերակը սուրոգատ մայրն էր: Սակայն, վերջերս, նման խնդրի ունեցող կանանց, ինքնուրույն երեխա ունենալու հնարավորություն է ընձեռվել:

2

Գետեբորգի համալսարանի թիմը որոշել է «խիզախ» փորձարկում անցկացնել: Նրանք ընտրել են 9 կանանց, ովքեր արգանդ չունեն: Նրանցից մի քանիսի մոտ արգանդ չկար ի ծնե, իսկ մի քանիսինն էլ հեռացրել էին՝ արգանդի քաղցկեղի պատճառով: Նրանց բոլորին փոխպատվաստեցին իրենց հարազատների արգանդները, ովքեր համաձայնել էին դոնոր դառնալ:

3

«Սա վիրաբուժության բոլորովին նոր տեսակ է: Նման վիրահատությունների ճիշտ անցկացման մասին դասագրքեր, գրականություն չկա: Արգանդը շատ դժվար արյան շրջանառություն ունի, այդ պատճառով էլ, փոխպատվաստման դեպքում շատ դժվար է պահպանել դրա աշխատանքը, աշխատունակությունը: Մենք նոր էջ ենք բացում բժշկության մեջ», – ասում է պրոֆեսոր Բրեննստրյոմը:

4

Մալինին փոխպատվաստեցին իր 60-ամյա բարեկամուհու արգանդը՝ Եվա Ռոուզի: Նա արդեն լույս աշխարհ է բերել երկու երեխաների, և այժմ հոգ է տանում իր չորս թոռնիկների մասին: Առանց երկար մտածելու Ռոուզը համաձայնեց Մալինի դոնորը դառնալ:

Բոլոր 9 վիրահատությունները հաջող անցան: Սակայն բժիշկները լուրջ մտահոգություններ ունեին, արդյոք կանայք կարող էին հղիանալ դոնորական օրգանով: Բայց մեկ տարի անց Մալինին դա հաջողվեց:

5

Հղիությունն առանց բարդությունների ընթացավ: Չնայած ծննդաբերությունը մի փոքր շուտ տեղի ունեցավ, սակայն փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չէր սպառնում: Մալինի ապահովության համար, բժիշկները որոշեցին Կեսարյան հատում անել, և արդյունքում մի հրաշք տղա լույս աշխարհ եկավ:

6

Փոքրիկին անվանել են Վինսենտ: Բժիշկների պնդմամբ, մայրն ու որդին իրենց շատ լավ են զգում: Մալինը երջանկությունից իրեն 7-րդ երկնքում է զգում: Առաջ նա նույնիսկ հույս չուներ երեխա լույս աշխարհ բերելու, ինքնուրույն ծննդաբերելու: Իսկ այժմ, ժամանակակից բժշկության շնորհիվ, իրականացավ նրա ամենաբաղձալի երազանքը:

7

Ի դեպ, վերջերս տեղեկություն է հայտնվել այն մասին, որ այդ նախագծի ևս երկու մասնակիցներին հաջողվել է հղիանալ: Այնպես որ վերարտադրողական օրգանների խնդիրներով կանանց հնարավորություն է ընձեռվել երջանիկ մայրիկներ դառնալու:

Այո, ժամանակակից բժշկությունն ունակ է իսկական հրաշքներ գործել:

Աղբյուրը`  Blog.1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее