Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց տներ. կարելի է հարցնել՝ ինչպե՞ս է դա տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` պատասխանելով համապատասխան հարցին։
«Ադրբեջանն ունի նման ծրագիր, հրապարակել է այն՝ Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի առաջարկների վերաբերյալ։ Ինչո՞ւ եք մեկ այլ պետության ներկայացուցչին հարցնում, թե ինչպես է դա տեսնում»։
Ռուսաստանը ելնում է նրանից, որ 2020-ից 2022 թվականներին եռակողմ համաձայնագրերն այլընտրանք չունեն, եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը վտանգավոր են, նշել է Զախարովան։
***
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով դիտարկմանը, որ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», պատասխանեց. «Հյուսիս-հարավ ճանապարհի առումով Իրանի և Ադրբեջանի հետ հիմնական աշխատանքը տարվում է, այսպես կոչված, արևմտյան ուղղությամբ` Ռուսաստանից Կասպից ծովով դեպի Ադրբեջան, այնուհետև` Իրան: Ճանապարհը, որը պետք է Ադրբեջանի հիմնական մասը կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում` տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում: Այս եռակողմ խմբի աշխատանքն իրականացվում է եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, որոնք կայացվել են բարձր մակարդակով` այդ թվում 2020-ի նոյեմբերի 9-ին և 2011 հունվարի 11-ին: Մենք տեսել ենք Իրանի պաշտոնական դեմքերի մտահոգությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, այս մոտեցման պարզաբանման համար պետք է դիմեք Թեհրանին: Մոսկվայի դիրքորոշումն անկհայտ է, մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածություններն իրագործվեն Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ` հարևան երկրների` Հայաստանի, Իրանի և Թուրքիայի փոխգործակցության և փոխհամագործակցության շրջանակներում»: |