«Փաստաթուղթը (խաղաղության պայմանագիրը - խմբ.), որը կստորագրվի... նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա հատկապես կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով Հայաստանի 30 տարվա դժկամությունը՝ ազատագրելու մեր հողի թեկուզ մեկ սանտիմետրը։
Այս դժկամությունը չի սահմանափակվում միայն ղարաբաղյան նախկին կլանների առաջնորդներով, որոնք նախագահ դարձան, այլ դրսևորվեց նաև հենց Փաշինյանի կողմից, երբ 2019 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) հայտարարեց «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Այս մասին նրան ոչ ոք չի հարցնում։ Եվ երբ նրա պաշտպանության նախարարը նույն 2019-ին ասաց, որ «նոր պատերազմը կլինի նոր տարածքների դիմաց»՝ սպառնալով Ադրբեջանին օկուպացիայով, դա Քոչարյան-Սարգսյան բանդան չէր։ Փաշինյանն էր»,- այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` պատասխանելով Links Europe հիմնադրամի (Նիդեռլանդներ) տնօրեն Դենիս Սամմութի հարցին:
«Իսկ հիմա նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) ասում է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, և ոչ այն պատճառով, որ նա փոխեց իր գաղափարախոսությունը։ Գաղափարախոսությունը մնում է նույնը. նրանք դեռ ապրում են դրանով: Հայաստանի իշխանության և ընդդիմության միակ տարբերությունն այն է, որ առաջինները հստակ հասկանում են, որ եթե շարունակեն վիճարկել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նորից կջախջախենք իրենց՝ անկախ նրանից, թե ով է կանգնած նրանց թիկունքում։ Կարևոր չէ, թե ով ինչ է նրանց ասում այդ հայտնի, գեղեցիկ եվրոպական մայրաքաղաքում։ Ընդդիմությունը դա անում է, քանի որ ուզում է տապալել Փաշինյանին. նրանք ցանկանում են, որ դա տեղի ունենա: Ուզում են, որ այս սխալն անի, հետո իշխանությունը վերցնեն։ Այսպիսով, մեզ պետք են երաշխիքներ՝ երաշխիքներ, որոնք մենք կարող ենք տեսնել մեր սեփական աչքերով։ Այնպես որ, սա կլինի Կովկասում խաղաղության լավագույն գործոնը»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը: