Երևանը՝ եսիմ, բայց մեր բակը շատ եմ սիրում։ Մի բակ էլ չկա առանձնապես, բայց էդ չեղած անկյունում ամեն օր հավաքվում են բիձաներն ու նախկին չեկիստները, քաղցր բամբասում ու մրթմրթում լկստված էրեխեքի վրա։
Շենքը քսանականներին են կառուցել ու, հավանաբար հետմահու, Ստալինի անունով քնքշորեն անվանում են ստալինկա։ Բրոկերներն ասում են «միջհարկային ծածկերը՝ բաղդադ»։ Էդ բաղդադը պոեզիա ա ախր, մեր խրոխտ պատասխանը աններշնչանք ուրբանիզացիային։։Ճ Ամեն ինչ գիտեմ։ Հարևանի հարսի օժիտի գոռգոռախառը թվարկում ամեն կռվելուց, «հայհոյանքն օրշնանք ա» համոզմունքով պապիներ ու նորամշակույթ պարսիկնեեեեր։ Օֆ ինչքան աուդիո հիշողություններ են կուտակվել պարսիկների ֆրագմենտալ հարևանությունից, որ չէի ուզենա ունենալ։Ճ
Ու տիկին Մարգոն, որին մենակ ես եմ տիկին ասում։ Ինքը բակի Շիկոն ա, նու համենայն դեպս ինքն ա տենց մտածում, երբ «ճիշտը» բարձրաձայն ասում ա մարդկանց դեմքին, իսկ եթե չեն լսում, գիշերը միզում ա դռան առաջ։ Մի Բլեք կիրակի Մարգոն լուրերով լսեց, որ ինչ-որ օլիգարխ իր հարևանին հոգեբուժարան էր ուղարկել։ «Հաջորդը ես եմ» հավանաբար մտածեց Մարգոն ու սկսեց ինքնամաքրման կամպանիա հարևանների շրջանում։ Մեզը դադարեց, բիբը փոքրացավ, մեքենայիս վրա տոլմայի ջուր էլ չէր լցնում ու նույնիսկ մի առավոտ հայտարարեց ինձ՝ «Աղջիկ ջան... անկախ ամեն ինչից ես քեզ հարգում եմ»։ Թե էդ ինչ սարսափելի այիբից էր անկախացրել իմ կերպարը Մարգոն, էդպես էլ մութ մնաց։։Ճ
Ու «մաքրող Ժենյան», որ հազար դրամով մուտքը լվանում էր, վերադարձավ իր գործին, որովհետև Մարգոն ավելացած մեզը էլ չէր լցնում խեղճի գլխին։ «Վայ ես մեռնեմ քո գլխին բալես, Աստված քեզ երկար կյանք տա...» ասում ա Ժենյան ամեն անգամ, երբ առավոտ շուտ ասում ես «Բարի լույս Ժենյա ջան, ո՞նց եք»։ Իսկ դուք բարի լույս ասե՞լ եք մարդու, որ ոչ մեկի պետք չի էս աշխարհում։ Չէ՞։ Որովհետև ձեր շենքը բաղդադ չի։ Ու դուք սենց գարաժ չունեք բակում։
Լուսանկարն ու գրառումը` Մարինա Մխիթարյան-ի ֆեյսբուքյան էջից