Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի առաջին անգամ Հայաստանի անկախության տոնը նշվելու էր Մոնակոյի Մայր «Notre Dame» տաճարում՝ բարեգործական համերգով։
Միջոցառման կազմակերպիչ՝ «INVEST ARMENIA» ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը տեղեկացրել է, որ միջոցառումը մեծ շուքով է անցել ու մանրամասներ է ներկայացրել․
«Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։
Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։
Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։
Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։
Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։
Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին ,որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը ։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Լիանա Ալեքսանյանի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։
Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։
Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։
Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը»։
Դիտեք նաև՝