▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս իջեցնել ատամների զգայունությունը.պարզաբանում է բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանը

Отображается файл "IMG_0233 (1).JPG"

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս իջեցնել ատամների զգայունությունը.պարզաբանում է`Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի  բժիշկ-ստոմատոլոգ՝ Նժդեհ Շադոյանը:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված ատամների բարձր զգայունությունը և ինչ նպաստող գործոններ կան, բժիշկ-թերապևտը պատասխանեց, որ ատամների բարձր զգայնությունը ուղեկցվում է հիմնականում հիվանդագին զգացումներով, որոնք առաջանում են տարբեր գրգռիչների՝ թթվի, քաղցրի, աղի սննդի, սառը ըմպելիքի կամ սառը օդի ազդեցությամբ, ինչպես նաև մեխանիկական գրգռիչների, օրինակ՝ ատամի խոզանակով ատամի վզիկի հպման ազդեցությամբ և այլն:

Այն հատկապես հաճախ է հանդիպում հետևյալ գործոնների առկայության դեպքում, եթե ատամների վրա կան կարիոզ ախտանշաններ, էմալի վրա դեմիներալիզացիայի հատվածներ՝ սպիտակ բծերի տեսքով, կամ, երբ ատամների վզիկների վրա կան սեպաձև թերություններ, ախտաբանական քայքայումներ և այլն: Մի շարք դեպքերում բարձր զգայնություն կարող է առաջանալ նաև ատամների վրա ոչ տեսանելի վերը թվարկված փոփոխությունների դեպքում: Այդ ժամանակ կարող են պատճառ հանդիսանալ սպիտակեցնող մածուկների օգտագործումը, քանի որ նման մածուկները պարունակում են մեծ քանակությամբ հղկիչ բաղադրամասեր, ինչպես նաև քիմիական էլեմենտներ, որոնք նպաստում են ատամների էմալի կալցիումի քայքայմանը: Ինչպես նշեց բժիշկ- ստոմատոլոգը, թթվահամ մթերքների օգտագործումը ևս կարող է նպաստող գործոն հանդիսանալ, քանի որ բարձր զգայնությունն այս դեպքում պայմանավորված է թթուների՝ էմալի կալցիումը քայքայելու հատկությամբ:

Մրգերից՝ նարիջ, թուրինջ, կիտրոն, խտացրած մրգային հյութեր, ինչպես նաև գինի: Դրանից էմալը դառնում է ավելի նոսր, և զանազան գրգռիչներն օրինակ՝ տաքը, սառը ավելի ուժեղ են ազդում ատամի նյարդային վերջավորության վրա: Մեկ այլ նպաստող հանգամանք կարող է լինել նաև ատամների ոչ պրոֆեսիոնալ մաքրումը: Ատամնային նստվածքները արհեստականորեն ծածկում են այդ հատվածները՝ դրանք պաշտպանելով տարբեր գործոնների ազդեցությունից, միևնույն ժամանակ գրգռելով, արհեստականորեն առաջ բերելով լնդերի բորբոքում, առաջացնելով գինգիվիտ և պարոդոնտիտ: Ատամնային նստվածքները երբ հեռացվում են, ատամների վզիկներն ուղղակիորեն ենթակա են դառնում գրգռիչների ազդեցության: Կարող է զգայնություն ի հայտ գալ և՛ երկրորդ, և՛ երրորդ մասնագիտական հիգիենայի բուժական գործողություններից հետո:

Այդ պատճառով ատամնային նստվածքների հեռացումից հետո պարտադիր կիրռվում են ռեմիներալիզացնող պատրաստուկներ, որոնք պատրաստված են կալցիումի և ֆտորի հիման վրա, ինչպես նաև խորհուրդ ենք տալիս օգտագործել բուժական ազդեցություն ունեցող մածուկներ՝ այդ բաղադրամասերի բարձր պարունակությամբ: Մմասնագիտական հիգիենայի միջամտության իրականցումից հետո եթե նկատվում է զգայունություն, ապա դա վկայում է միայն այն մասին, որ էմալը հանքանյութերի կարիք ունի: Մի՛ մտածեք, թե ամեն ինչ ինքնուրույն կանցնի, և մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Թե ինչպես է անհրաժեշտ իջեցնել ատամների զգայնությունը՝ մասնագետը խորհուրդ տվեց առաջին հերթին դիմել բժշկի օգնությանը՝ հասկանալու պատճառը և ելնելով դրանից՝ ընտրել բուժման այս կամ այն մեթոդը:

Հավելեց նաև, որ կարիոզ ախտանշանների դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է բուժել կարիոզ խոռոչները, իսկ սպիտակ բծերի առկայության դեպքում անհրաժեշտ է ընդունել ռեմիներալիզացման թերապիաներ, էմալի սեպաձև թերությունների դեպքում էլ կատարել ատամնալիցքավորում: Պարոդոնտիտի ժամանակ, որը ատամի արմատը շրջապատող, ատամնաբնի կազմի մեջ մտնող հյուսվածքների բորբոքումն է, կարող են բորբոքվել ոչ միայն մեկ, այլև մի քանի ատամների հարատամնային հյուսվածքներ, որի ժամանակ առաջանում է ատամնավզիկի մերկացում, տվյալ պարագայում սկզբում հեռացվում է վերին և ստորին լնդերի ատամնային նստվածքները, որից հետո հատուկ ռեմիներալիզացնող պատրաստուկներով մշակվում են բաց վզիկները, կամ ատամների արմատները: Տեղային ինչ-որ ախտաբանության բացակայության դեպքում անհրաժեշտ է անցկացնել պարզապես տեղային բուժում, որպեսզի բարձրանա ատամի էմալի կալցիումի և ֆտորի պարունակությունը: Մասնագետը մեծ նշանակություն տվեց նաև ատամի խոզանակին, մածուկին և բերանի խոռոչի հակասեպտիկ ողողման միջոցներին, ասելով, որ բժշկի կողմից նշանակված տնային խնամքը պետք է մշտապես օգտագործել, և կես տարին մեկ այցելել բժշկի պրոֆիլակտիկ զննման իսկ վերջում մաղթեց առողջություն մեզ և մեր ատամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее