▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են նշելու Նավասարդի տոնը Երևանում՝ Ժան Պոլում և Նավավարում

Հայաստանում օգոստոսի 11-ին նշում են Նավասարդը:

Անահիտներին, Աստղիկներին եւ Վահագներին այսօր Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում և Նավավար ձկնալի ըմպելարանում  սպասվում է հյուրասիրության՝ Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա առթիվ: 

Նշենք, որ Հին Հայաստանում՝ օգոստոսի 11-ին նշվող Նավասարդի՝ Նոր տարվա առիթով երկրպագություն էին անում Անահիտ, Աստղիկ եւ Վահագն աստվածներին։

Իսկ մյուս այցելուներին Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանը  և Նավավար ձկնալի ըմպելարանը կհյուրասիրեն մրգեր, քանի որ Նավասարդին է, որ հասնում էին հայկական հողի պտուղները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց օգոստոսն էր համարվում տարվա սկիզբը։

Հիշեցնենք, որ Նավասարդի տոնը՝ Ազգային ինքնության օրը, 2009–ին հաստատվել էր խորհրդարանի կողմից։ Հեթանոսական Հայաստանում Նոր տարին ամռանն էին նշում՝ Նավասարդ ամսին։ «Նավասարդ» անունը պարթեւա-իրանական ծագում ունի։

Այն կազմված է երկու բառից՝ նավա-նոր, եւ սարդ-տարի։ Այսինքն «Նավասարդը» հենց «նոր տարի» էր նշանակում։ Դա համընկնում էր օգոստոս ամսի հետ։ Նոր տարուն հասնում էին հայկական հողի պտուղները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց այդ ամիսն էր համարվում տարվա սկիզբը։

Նոր տարվա տոնակատարությունները սկսվում էին Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) եւ տեւում էին մեկ շաբաթ։ Այդ օրը հատուկ ուտեստներ էին պատրաստում, առատ սեղան էին գցում, եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ դիմավորում էին Նավասարդը։ Նավասարդի՝ Նոր տարվա օրերը ըստ էության ազգային-ժողովրդական բնույթ ունեին։ Արագածի գագաթին գերագույն քուրմը կրակ էր վառում եւ հետա տանում Գառնու հեթանոսական տաճար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее