▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Արցախում նշել Վերջին զանգը

BlogNews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ էի Արցախում. Ստեփանակերտն ու Շուշին մեզ դիմավորեցին ավտոշարասյուներով ու ազդանշաններով. մեր այցի օրը համընկավ Վերջին զանգի հետ։ Արցախում այդ օրն ամենուր շրջանավարտներ էին, ովքեր իրենց ժամանցը կազմակերպել էին ոչ թե ռեստորանային համալիրներում, այլ Ստեփանակերտի հրապարակում։ 

Խնաբադի թիվ 12 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի շրջանավարտներև ևս Վերջին զանգի երեկոն անցկաղցնում էին հրապարակում։ Նրանք պատմեցին, որ դպրոցում միջոցառումը լավ է անցել՝ չնայած դրությանը, որ տիրում է սահմանին։ «Սահմանի դրության հետ կապված միջոցառմումը հայրենասիրական  բնույթի էր. հիմնական մասը բաղկացած էր հայրենասիրական խոսքերից, երգից ու պարից»,- ասաց 17-ամյա Էլինա Գասպարյանը՝ հավելելով, որ նախորդ օրն էլ ամբողջ դասարանով այցելել են «Եղբայրական գերեզման»։

Արցախում Վերջին զանգի ծախսերն ավելի համեստ են։ Շրջանավարտներից իմացանք, որ իրենց ծախսերը 40-50 հազար դրամի սահմաններում են, ի տարբերություն երևանյան Վերջին զանգի ծախսերի, որը 100-150 հազար դրամի սահմաններում է։ Վերջին զանգի դասական քեֆը նրանք կազմակերպել են Արցախի ամենագեղեցիկ անկյուններից մեկում ՝ Ջդրդուզում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее