Ինչպե՞ս աճեցնել երկար, բնական մազեր. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ` Տաթևիկ Մուրադյանը:
Ինչպես շատերիս պնդում են վարսահարդարները, մազերը պետք է կանոնավոր կերպով կտրել, որպեսզի դրանք լավ աճեն: Ճի՞ շտ է արդյոք այս տեսակետը, և եթե մարդն ուզում է ունենալ երկար բնական մազեր արդո՞ք կարելի է միայն վարսավիրանոց գնալով լուծել այդ խնդիրը:
Ըստ տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանի դա գրեթե անհնար է, քանի որ եթե անգամ մենք չենք ցանկանում ունենալ երկար բնական մազեր, միևնույն է, պետք է վարսավիրանոց գնանք և դրանք պարբերաբար կտրեք ու խնամեք: Ինչպես նշեց մասնագետը, չխնամված երկար մազերը ոչ միայն գեղեցիկ չեն, այլ նաև հակաէսթետիկ են, իսկ երկար մազերը հիմնականում անհրաժեշտ են գեղեցկության համար: Հավելեց նաև, որ այսօր հաճախ կարելի է տեսնել գովազդվող տարբեր խոստումնալից միջոցներ արագ երկար մազեր աճեցնելու համար, սակայն միշտ չէ, որ մարդը կարող է մազերն աճեցնել ցանկացած երկարության: Դա պայմանավորված է երեք հիմնական հանգամանքներով. առաջինն այն է, որ մազերի սահմանային երկարությունը գենետիկորեն ծրագրավորված է, և որոշվում է աճի փուլի շարունակականությամբ: Օրինակ՝ կանանց մազերի աճի փուլը միջինում կազմում է 3-5 տարի: Մազերի աճի միջին արագությունը մեկ ամսում 1-1,5 սմ-ի կարող է հասնել, իսկ տարվա ընթացքում մազերը կարող են աճել 12-15 սմ երկարությամբ, իսկ 3 տարվա ընթացքում ոչ ավել քան 45 սմ: Երբ մազը հասնում է սահմանային երկարության, այն մտնում է թափվելու փուլի մեջ և ընկնում: Իհարկե կան դեպքեր, երբ կնոջ մոտ աճի փուլի շարունակականությունը կազմում է 10 տարի, այդ դեպքում նա մինչև հատակը կարող է հյուսք աճեցնել, սակայն դա շատ հազվադեպ է պատահում: Երկրորդ պատճառը ծայրերի ճյուղավորումն է, դյուրաբեկությունը մազերի երկարությամբ, ինչը համարում է վնասվածքի հետևանք: Մասնագետը խորհուրդ տվեց սահմանափակել մազերի աճին խոչընդոտող գործոնները, ասելով, որ եթե ամեն օր արդուկով հարդարենք մազերը, վարսահարդարիչով չորացնենք, ներկենք, և չխնամենք, ապա դրանք չեն երկարի: Երրորդ պատճառն ախտաբանական մազաթափությունն է, երբ մազն առավելագույն երկարության չի հասնում, որովհետև թափվելու շրջանը տեղի է ունենում ժամանակից շուտ: Դա կարող է լինել սթրեսի, ցածր էստրոգենի, ծանր հեմոգլոբինի, երկաթի պակասի, վիտամին Դ-ի ցածր մակարդակի հետևանք: Երկար մազեր ունենալու համար Տաթևիկ Մուրադյանը խորհուրդ տվեց մազերը ներկել համեմատական կարգով չվնասող ներկերով, մազերի հարդարման համար քիչ օգտագործել վարսարդարիչներ, հարդարող արդուկներ ու քիմիական քսուկներ, և ակտիվորեն խնամել մազի կառուցվածքը աճը խթանող հատուկ քսուկներով: