▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ են տարբերվում գրանտակեր լաչառները Լֆիկի լաչառներից

Ինչո՞վ են տարբերվում Սորոսի, զանազան միջազգային կազմակերպությունների ու մնացածների գրանտակեր լաչառները Լֆիկի լաչառներից...Որ ավելի գրագե՞տ են, ավելի թաքնվա՞ծ, ավելի կեղծավոր ու անազնի՞վ, ազնիվի դիմակով` ազնիվ մարդկանց օգտագործելո՞վ...Որ ավելի լավ նյութական պայմաններու՞մ են ապրում, ունեն շքեղ մեքենանե՞ր, շատերը բիզնեսնե՞ր, բանկային հաշիվնե՞ր...Է~, լաչառը` լաչառ է ումն ուզում է լինի…
«Փակ շուկայի» պայքարը նման է ռուսների հայտնի ասացվածքին` «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»…Երկու տարի ձեր լեթարգիական քնից հետո կուրծք ծեծել պետք չէ…Այն արդեն կառուցվել է և մանկամտություն է պահանջել ինչ-որ բան փոխել ու ջրի մեջ պղպջակներ մի թողեք… Հիմա արդեն խնդիրը իշխանություններին է, կառավարությանը: Անհրաժեշտ է պարզել, թե որ պաշտոնյաների, կազմակերպությունների մեղքով է այդ ամենը կատարվել, պատժել նրանց և վերջիվերջո այնպիսի մեխանիզմներ մշակել, այնպիսի մթնոլորտ ձևավորել, որպեսզի բացառվեն նման երևույթները…Հատկապես, եթե խոսքը պատմական հուշարձան ճանաչված շենքերին, շինություններին են վերաբերում: 
Սա լավ դաս էր բոլորիս…
Այդ ակտիվիստ նախախորհրդարանականները, բնապահպանները, որոշ քաղաքական ուժերի գերակտիվ-ռեակտիվ երիտասարդները «ԱՅՐԱՐԱՏ» կինոթատրոնի, անօրինական անտառահատումների, մյուս հուշարձանների պահպանության վերաբերյալ ինչու էրոտիկ պառկացույցեր չեն անում, ինչո՞ւ ձայն չեն հանում…
«Այրարատ» կ/թ-ը պակա՞ս հուշարձան է...Այն իմ և իմ սերնդակիցների հանգստի լավագույն վայրերից էր` իր կինոդահլիճներով, սրճարան-բարերով… Թե՞ «Այրարատ» անունը կրող կ/թ-ը կարելի էր սեփականաշնորհել և վերածել փնթի տոնավաճառի, փչացնել շենքի ողջ ճարտարապետական տեսքն ու շենքի շրջակայքը…Ո՞ւր էիք պարոնայք ճարտարապետներ, չէի՞ք տեսնում...
Թե՞ դա պակաս կարևոր հարց է...
Սակայն, արդեն ժամանակն է, որ այս և նման այլ հարցերում յուրաքանչյուրս հանուն մեր պետության ապագայի, հանուն մեր զավակների լինենք բնապահպան, լինենք քաղաքացիական պայքարի մասնակից, լինենք անհանդուրժող մեր հասարակությանը անհարիր տարաբնույթ դրսևորումների նկատմամբ:
Կաշառք, քաշքշուկ, հովանավորչություն, պետական միջոցների վատնում, բնապահպանական, քաղաքաշինական խնդիրներ, սոցիալական անարդարություն, այս կարգի այլ հարցեը պետք է լինեն մեր` բոլորիս ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է տարիներ ի վեր կքած մեջքը շտկել, շտկել տղամարդավարի, շտկել և շտկել իրավիճակը մեր երկրում` հարգելով օրենքներն ու կարգ ու կանոնը…

Հ.Գ. Հա’, էն Կոմիտասի 5-ից ի՞նչ կա...Կարծես մոռացել ենք հա՞...

Որ ավելի լավ նյութական պայմաններու՞մ են ապրում, ունեն շքեղ մեքենանե՞ր, շատերը բիզնեսնե՞ր, բանկային հաշիվնե՞ր...Է~, լաչառը` լաչառ է ումն ուզում է լինի…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի  գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее