Երբեմն պատահում է, երբ քնած ժամանակ մեր մարմինը կտրուկ ջղաձգվում է և հանկարծակի արթնանում ենք։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ պատճառով է սա տեղի ունենում։
Այսպիսի դեպք հաճախ է պատահում, իսկ դրա իրական պատճառը շատ հետաքրքրական է...
Ամենայն հավանականությամբ Ձեզ հետ էլ է պատահել նման երևույթ և մեկ անգամից ավելի։
Իրականում պետք չէ անհանգստանալ։
Այս երևույթը կոչվում է հիպնագոգիկ ջղաձգություն։
Սրա պատճառները միանշանակորեն հայտնի չեն անգամ գիտնականներին։
Հաճախ այսպես պատահում է, երբ մարդը չափազանց հոգնած է կամ ուժասպառ և այդ պատճառով շատ արագ է քնում։
Քնի ժամանակ մարդու օրգանիզմի կենսական գործառույթները դանդաղում են (շնչառություն, սրտի ռիթմ), արյան ճնշումն ընկնում է և շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա ողջ ընթացքում։
Իսկ ի՞նչ է պատահում, երբ շատ արագ ենք քնում։
Օրգանիզմը չի հասցնում պատրաստվել կենսական գործառույթների արագ փոփոխմանը, այդ իսկ պատճառով այդ գործառույթների կտրուկ անկումը շփոթում է մահվան հետ։
Այո, ուղեղի կենտրոնական հատվածն ընկալում է կատարվածը որպես մահ։ Այն «կարծում է», թե խախտվել է որևէ օրգանի բնականոն աշխատանքը։
Բայց իրականում դա բացարձակ սխալ է։
Որպես հետևանք ուղեղը ազդանշան է տալիս, որից ելնելով էլ արյան մեջ առաջանում են մի շարք քիմիական նյութեր ու հորմոններ։ Վերջերս պատասխանատու են մեր՝ կտրուկ կերպով արթնանալու և ջղաձգվելու համար։
Հիպնագոգիկ ջղաձգություն կարող է առաջանալ նաև այլ պատճառներով։
Օրինակ՝ մղձավանջի պատճառով, որտեղ մարդը ընկնում է ինչ-որ տեղից կամ վտանգի է հանդիպում։
Հիպնագոգիկ ջղաձգություն առաջանում է սակավաքնությունից, սթրեսից։
Եվ չնայած այս երևույթն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում, այն կարող է հուշել Ձեզ, որ ժամանակն է կարգավորել քնի ռեժիմը։
Աղբյուրը` ԲլոգՆյուզ