Հաճախակի այցը մանկական ստոմատոլոգին երեխայի համար դառնում է իսկական փորձություն: Ինչո՞ւ են ծնողների մեծ մասը երեխաներին տանում բժշկի միայն սուր ցավերի ժամանակ. պարզաբանում է` Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Յուլիա Գադակչիյանը:
- Ինչո՞ւ են ծնողների մեծ մասը երեխաներին տանում ատամնաբույժի միայն սուր ցավերի ժամանակ:
Ցավոք, շատ դեպքերում ծնողների անբավարար տեղեկացվածությունը պրոֆիլակտիկայի կարևորության և այն իրացնելու ձևերի մասին, մեծ ազդեցություն են ունենում երեխայի մոտ կարիեսի զարգացման և բարդության մակարդակի վրա, որի պատճառով այսօր մեր երկրում քայքայված ատամներով երեխաների թիվը մեծ է: Կյանքում առաջ գնալու համար մարդու առողջությունը պետք է լինի ոչ թե վերջին, այլ առաջին տեղում: Այսօր շատերի համար առավել կարևոր է արձակուրդ գնալ, քան ատամները բուժել: Կարևոր է գիտակցել, որ ատամների փչանալը ամբողջովին բացասաբար կարող է անդրադառնալ առողջության վրա: Փտախտի երևույթն ուղեկցվում է մանրէների ֆլորայի զարգացմամբ, որն ախտահարում է ատամը և դրան շրջապատող հյուսվածքները: Օջախային վարակների մշտական գոյությունը հյուծում է դիմադրողականությունը, որոշ դեպքերում հանգեցնելով նաև ալերգիկ երևույթների առաջացմանը, քիթ-կոկորդային օրգանների խրոնիկ հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաև աղեստամոքսային ֆունկցիայի խանգարմանը: Այդ իսկ պատճառով որքան շատ տեղեկացված լինեն ծնողները պրոֆիլակտիկայի կարևորության մասին և կիրառեն նրա սկզբունքները, այնքան արագ կկրճատվի մեր երկրում կարիեսից և նրա բարդություններից տառապող երեխաների թիվը:
- Ինչպե՞ս է ձեզ հաջողվում պրոֆիլակտիկայի անհրաժեշտության կարևորությունը բացատրել ծնողներին:
- Ի ուրախություն մեզ կան նաև ծնողներ, որոնք մեծ ուշադրություն են դարձնում երեխաների ատամների առողջությանը: Ուրախալի է, երբ ծնողը հասկանում է, որ ատամնափառը վատ բան է: Եվ դրա հետ մեկտեղ փոքրիկ երեխային հասկացնում է, որ տանը մաքրի ատամները, որը կարծում եմ ցանկության դեպքում իրենից այդքան էլ բարդ խնդիր չի ներկայացնում: Մեր գործը սկսում է ծնողներին օգնելուց, որպեսզի նրանք տանը գտնեն երեխայի ատամ մաքրելու՝ իրենց հարմար ձևերը, և բացատրեն նրանց դրա կարևորությունը: Այստեղ շատ կարևոր է նաև անհատական հիգիենայի միջոցների պահպանումը, չէ՞ որ սխալ ընտրված խոզանակով կանոնավոր մաքրելը քիչ ազդեցություն է ունենում և վերջնական արդյունքում հանգեցնում է կարիեսի առաջացման:
-Եթե ձեզ մոտ են բերում լաց լինող երեխայի, որի ատամը ցավում է, ինչպե՞ս եք նրան հանգստացնում:
-Բոլոր երեխաները տարբեր են, այդ իսկ պատճառով չկա հստակ մշակված բանաձև, որը կիրառում ենք: Ատամների բուժման հետ կապված հիմնական խնդիրներից բացի՝ մանկական ստոմատոլոգը պետք է կարողանա երեխային օգնելու մոտեցում գտնել: Ճիշտ գնահատել նրա բնավորությունն ու հետաքրքրությունները: Ինչ խոսք, նման իրավիճակում հիմնական օգնականը ծնողն է: Չէ՞ որ միայն մայրիկն ու հայրիկը գիտեն երեխայի նախասիրությունները: Ծնողները գիտեն՝ հնարավո՞ր է ստրեսային իրավիճակում երեխային շեղել խաղալիքներով կամ խոսելով: Իհարկե, բացարձակ բոլոր երեխաներին համոզել բուժելու ատամները, հնարավոր չէ, այլապես ողջ աշխարհում կմոռանային ընդհանուր անզգայացման ընթացում մանկական ատամները բուժելու մասին, սակայն ի ուրախություն մեզ, մենք կարողանում ենք ընկերանալ փոքրիկների հետ, ցուցաբերելով նրանց անհրաժեշտ օգնությունը:
-Ի՞նչ անեն ծնողները, եթե հանկարծակի ցավում է երեխայի ատամը՝ օրինակ, գիշերը կամ ուղևորության ժամանակ:
-Իրականում դա շատ բարդ հարց է: Միջազգային ստանդարտների համաձայն՝ մենք մարդկանց չենք կարող հեռակա բուժում նշանակել: Եվ դա կարծում եմ ճիշտ է, քանի որ նշանակած դեղամիջոցը կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, կամ չեզոքացնել ախտանշանները, երբ մեկ կամ կես ժամ անց երեխան հայտնվի բժշկի բազկաթոռին: Նշանակել ճիշտ բուժում, հենվելով ծնողների նկարագրած ախտանշանների վրա, ծայրահե՜ղ դժվար է: Սուր ցավի դեպքում անհրաժեշտ է պարզապես հնարավորինս շուտ դիմել համապատասխան մասնագետի: Ամենալավը իհարկե, սուր ցավի չհասցնելու համար պրոֆիլակտիկ բուժումներ կատարելն է: Այսօր դրա համար մենք ունենք բոլոր պայմանները: Խորհուրդ կտայի պարզապես ռիսկի չենթարկվել՝ ուղևորվելով արձակուրդ փչացած ատամներով:
- Այսօր ի՞նչ նոր միտումներ են նկատվում մանկական ստոմատոլոգիայում:
-Այսօր առավել մեծ ուշադրություն է դարձվում դեղային պատրաստուկներին և նյութերին, որոնք օգտագործվում են երեխաներին բուժելու համար: Կարևոր է բացառել երեխայի առնչությունը ուռուցքածին և մուտացիայի ենթարկվող պատրաստուկների հետ: Մանկական բժիշկ-ստոմատոլոգի աշխատանքի կարևոր ասպեկտներից է նաև անցկացրած բուժումից հետո ատամը պահպանելու ժամկետը: Բուժման ժամանակակից մեթոդների նպատակն է, որ բուժված ատամն այլևս չունենա կրկնակի բուժման կարիք, այսինքն ծառայի, քանի դեռ նրան չի փոխարինել հիմնական ատամը:
- Այսօր ախտորոշման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում մանկական ստոմատոլոգիայում:
-Մենք նախկինի պես ստուգում ենք պացիենտին, հարցեր ենք տալիս, կատարում ենք ռենտգեն կամ համակարգչային ախտորոշում: Վերջին տարիներին ավելի է բարելավվել ռենտգեն նկարների որակը և նկատելիորեն նվազել է ճառագայթման չափաքանակը, սակայն անհրաժեշտ է հիշել, որ վերջնական ախտորոշման համար մեծ նշանակություն ունի կլինիկական պատկերը: Այդ իսկ պատճառով կարևոր է գնահատել այս կամ այն հիվանդության նշանները անմիջականորեն բուժման ընթացքում:
- Ինչպե՞ս եք տեսնքում մանկական ստոմատոլոգիայի զարգացումը մեր երկրում:
-Մի կողմից շատ հասարակ հարց է, մյուս կողմից՝ շատ բարդ: Այսօր մեր գլխավոր խնդիրը բերանի խոռոչ մուտք գործելն է: Անխուսափելիորեն պետք է զարգանան հաղորդակցության մեթոդները՝ երեխաներին ուղղորդելու դեպի ստոմատոլոգիական կենտրոններ: Ըստ իս՝ առանց ուշադրության չի մնա նաև սեդացիայի անզգայացման անվտանգ մեթոդների ներդրումն ու զարգացումը, և իհարկե բժիշկները պետք է ձգտեն օգտագործել երեխայի համար անվտանգ նյութեր և ապահովեն ատամների ծառայության առավելագույն ժամկետը: