▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են խոսել Կոմանդոսն ու Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալությունից 5 օր առաջ. ուշագրավ մանրամասներ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի հերոսգեներալմայոր Արկադի ՏերԹադևոսյանի (Կոմանդոս) հետ։

– Երկու օր առաջ դարձյալ լարվեց իրավիճակը շփման գծում

Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը

– Ես մանրամասներին ծանոթ չեմ, տեղեկատվությունը հակասական է: Ադրբեջանցիներն այնտեղ ոռնոց են բարձրացրել, թե խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ փոքրիկ երեխա: Բանն այն է, որ նրանք շատ ստոր են վարվում, իրենց բոլոր զենքերը տեղակայել են բնակավայրերում: Սա իրենց բնորոշ է: Ինչպես Մոսուլում «Իսլամական պետությունն» է թաքնվում խաղաղ բնակչության թիկունքում, այնպես էլ Ադրբեջանի բանակը: Դա շատ ստոր քայլ է:

-Վերջերս դատարանի դահլիճում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, թե «իսկ ո՞ւր է Արկադի ՏերԹադևոսյանը»: Ձեր կարծիքով ՝ինչո՞ւ էր հիշել Ձեզ:

-Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելուց 5 օր առաջ նա եկել էր ինձ մոտ: Զրուցել ենք, զրույցի թեման այն էր, որ ձևավորեն ջոկատ և ազատագրեն Թալիշի կողմերի տարածքները: Զրուցել ենք այն մասին, որ դրա համար պետք է նախ ունենալ պետական կարգավիճակ, որ այդ ամենը պետք է ղեկավարի Պաշտպանության նախարարությունը: Նաև նշել ենք, որ պետք է դասընթացներ անցկացնել, որ զինվորականները պետք է իրենց գիտելիքները թարմացնեն: Ժիրայրը, կարծես, կողմ էր ջոկատ կազմելուն, բայց պետական մարմինների հետ համագործակցելու վերաբերյալ ոչ հա ասաց, ոչ՝ չէ, բայց ես հասկացա, որ ուզում է ինքնուրույն անել: Հիմա ինքնուրույն գործելու ժամանակները չեն, որովհետև ռազմական գործողությունները պահանջում են մեծ քանակի սպառազինություն, հագուստ և այլն: Այդ ամենը պետք է մեկը մատակարարի, դա կարող է լինել միայն պետական վերահսկողությամբ: Մենք շատ ընկերավարի զրուցել ենք: Ես իմացա, որ ինքը հարցրել է՝ ոնց է իմ վիճակը, իրեն պատասխանել են՝ լավ է:

– Դուք ցավ ապրո՞ւմ եք Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների անազատության մեջ 

գտնվելու համար:

– Եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, ինչպիսին, օրինակ, Վրաստանն է, որը չունի այնպիսի թշնամիներ, ինչպիսին մեզ համար Ադրբեջանն ու Թուրքիան են, կարող էինք ավելի հանգիստ լինել, բայց թշնամիներով շրջապատված Հայաստանում մենք բոլորս պետք է մտածենք՝ ինչպես միասնական դեմ դուրս գանք թշնամուն: Եվ այս իրավիճակում ես չեմ ողջունում թշնամական գործողությունները երկրի ներսում, ում կողմից էլ լինի: Հայաստանն այսօր չունի դաշնակիցներ, մենք մենակ ենք մնացել և պետք է հասկանանք՝ ինչ ենք անում և ինչպես ենք անում: Եթե մարդիկ մի փոքր շեղվում են օրենքից, դա իրենց իրավունքն է, բայց ես այդ քայլերը չեմ ողջունում: Ես համաձայն չեմ այն քայլերին, որոնց գնացին այդ մարդիկ:

– Այսօր կա՞ պատերազմի հավանականություն և որքան է 

այդ հավանականությունը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները:

– Ադրբեջանը հայտարարում է, որ պատերազմի միջոցով պետք է գրավի Ղարաբաղը, նաև Հայաստանը: Այդ նպատակները ռեալ չեն, և մենք հասկանում ենք, որ այդ ամենը քարոզչություն է ուղղված սեփական ժողովրդին և սեփական իշխանության գոյատևմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, որ նստած է նավթից ու գազից ստացված հարստության վրա: Ռեալ, Ադրբեջանը կարող է միայն նավթ ու գազ ծախել, որից ստացված եկամուտի 15 տոկոսն իրենցն է, մնացածը բաժին են հասնում այլ երկրներին: Ադրբեջանը նստած է նավթի վրա, ու եթե մենք հարվածենք իրենց նավթի հանքերին՝ այդ երկիրը կպայթի: Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է սադրանքները: Տեսեք, վերջին շրջանում զորավարժություններ տեղի ունեցավ Նախիջևանում, Ադրբեջանում, Վրաստանում, որին մասնակցեցին Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականները, ու եթե հասարակ մարդկանց աչքով նայես այդ զորավարժություններին, կարող ես մտածել, որ պատրաստ են հենց հիմա հարձակվել Հայաստանի վրա, բայց դա այդպես չէ: Չեն հարձակվի: Նրանք Ապրիլյան պատերազմում շատ լավ հասկացան, թե ինչ սխալ բան արեցին, ինչ թերություններ ունի իրենց բանակը: Ռուսաստանից ու մյուս երկրներից ստացած տեխնիկայի մասնակցությամբ Ադրբեջանը բազմաթիվ զորավարժություններ անցկացրեց 2016-ի ապրիլից առաջ ու իր ուժերի վրա վստահ հարձակվեց, բայց մեր հասարակ զինվորները, որոնք մարտական պատրաստվածություն են անցնում մեր երկրում, կարողացան ջախջախել նրանց պատրաստված սպաներին: Սա ցույց է տալիս, որ մենք ունենք այն զենքը, որ մեկ-մեկ գովում ենք, մեկ-մեկ գնահատում ենք, մեկ-մեկ էլ մոռանում ենք: Մեր զենքը մեր ժողովուրդն է, հայ մարդն է: Մենք այլ ելք չունենք, որովհետև պաշտպանում ենք մեր հողն ու տարածքը: Իսկ մեր տարածքը լեռներն ու սարերն են, որոնք բնական ամրություններ են, այսինքն՝ որքան էլ Ադրբեջանը ցանկանա, իրենց ամբողջ տեխնիկան չի կարող մասնակցել պատերազմին: Տեսեք, Հայաստանից Ղարաբաղ երկու ճանապարհ կա՝ Վարդենիսի կողմից և Գորիսի կողմից: Այդ ճանապարհները լայն չեն և եթե մի մեքենա փչանում է, տեսնում ենք, թե ինչ է կատարվում ճանապարհին: Այսինքն՝ այդ ճանապարհները բնական խոչընդոտ են, որոնք մենք կարող ենք շատ լավ օգտագործել՝ ադրբեջանական տեխնիկան մի տեղ կուտակելու և անպետք դարձնելու համար:

Մյուս կողմից, Ադրբեջանում ապրում է 12 ազգ՝ կրոնական ու լեզվական տարբերություններով: Նրանք իրարից տարբերվում են, միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեն: Իսկ մենք՝ հայերս, ապրում ենք միատարր պետությունում, մեր ուժը մեր միասնության մեջ է: Կուսակցական տարաձայնությունները նորմալ երևույթ են, դրանք թշնամական չեն: Այնտեղ ամիս առ ամիս ավելի է սրվում իրավիճակն այդ առումով: Այնտեղ մարդիկ պատրաստ են զենքով իրար դեմ դուրս գալ ու չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է իրենք գրավեն Ղարաբաղը:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս)։ – Երկու օր առաջ դարձյալ լարվեց իրավիճակը շփման գծում: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը: – Ես մանրամասներին ծանոթ չեմ, տեղեկատվությունը հակասական է: Ադրբեջանցիներն այնտեղ ոռնոց են բարձրացրել, թե խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ փոքրիկ երեխա: Բանն այն է, որ նրանք շատ ստոր են վարվում, իրենց բոլոր զենքերը տեղակայել են բնակավայրերում: Սա իրենց բնորոշ է: Ինչպես Մոսուլում «Իսլամական պետությունն» է թաքնվում խաղաղ բնակչության թիկունքում, այնպես էլ Ադրբեջանի բանակը: Դա շատ ստոր քայլ է: -Վերջերս դատարանի դահլիճում Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, թե «իսկ ո՞ւր է Արկադի Տեր–Թադևոսյանը»: Ձեր կարծիքով ՝ինչո՞ւ էր հիշել Ձեզ: -Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելուց 5 օր առաջ նա եկել էր ինձ մոտ: Զրուցել ենք, զրույցի թեման այն էր, որ ձևավորեն ջոկատ և ազատագրեն Թալիշի կողմերի տարածքները: Զրուցել ենք այն մասին, որ դրա համար պետք է նախ ունենալ պետական կարգավիճակ, որ այդ ամենը պետք է ղեկավարի Պաշտպանության նախարարությունը: Նաև նշել ենք, որ պետք է դասընթացներ անցկացնել, որ զինվորականները պետք է իրենց գիտելիքները թարմացնեն: Ժիրայրը, կարծես, կողմ էր ջոկատ կազմելուն, բայց պետական մարմինների հետ համագործակցելու վերաբերյալ ոչ հա ասաց, ոչ՝ չէ, բայց ես հասկացա, որ ուզում է ինքնուրույն անել: Հիմա ինքնուրույն գործելու ժամանակները չեն, որովհետև ռազմական գործողությունները պահանջում են մեծ քանակի սպառազինություն, հագուստ և այլն: Այդ ամենը պետք է մեկը մատակարարի, դա կարող է լինել միայն պետական վերահսկողությամբ: Մենք շատ ընկերավարի զրուցել ենք: Ես իմացա, որ ինքը հարցրել է՝ ոնց է իմ վիճակը, իրեն պատասխանել են՝ լավ է: – Դուք ցավ ապրո՞ւմ եք Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների անազատության մեջ գտնվելու համար: – Եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, ինչպիսին, օրինակ, Վրաստանն է, որը չունի այնպիսի թշնամիներ, ինչպիսին մեզ համար Ադրբեջանն ու Թուրքիան են, կարող էինք ավելի հանգիստ լինել, բայց թշնամիներով շրջապատված Հայաստանում մենք բոլորս պետք է մտածենք՝ ինչպես միասնական դեմ դուրս գանք թշնամուն: Եվ այս իրավիճակում ես չեմ ողջունում թշնամական գործողությունները երկրի ներսում, ում կողմից էլ լինի: Հայաստանն այսօր չունի դաշնակիցներ, մենք մենակ ենք մնացել և պետք է հասկանանք՝ ինչ ենք անում և ինչպես ենք անում: Եթե մարդիկ մի փոքր շեղվում են օրենքից, դա իրենց իրավունքն է, բայց ես այդ քայլերը չեմ ողջունում: Ես համաձայն չեմ այն քայլերին, որոնց գնացին այդ մարդիկ: – Այսօր կա՞ պատերազմի հավանականություն և որքան է այդ հավանականությունը՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: – Ադրբեջանը հայտարարում է, որ պատերազմի միջոցով պետք է գրավի Ղարաբաղը, նաև Հայաստանը: Այդ նպատակները ռեալ չեն, և մենք հասկանում ենք, որ այդ ամենը քարոզչություն է ուղղված սեփական ժողովրդին և սեփական իշխանության գոյատևմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, որ նստած է նավթից ու գազից ստացված հարստության վրա: Ռեալ, Ադրբեջանը կարող է միայն նավթ ու գազ ծախել, որից ստացված եկամուտի 15 տոկոսն իրենցն է, մնացածը բաժին են հասնում այլ երկրներին: Ադրբեջանը նստած է նավթի վրա, ու եթե մենք հարվածենք իրենց նավթի հանքերին՝ այդ երկիրը կպայթի: Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է սադրանքները: Տեսեք, վերջին շրջանում զորավարժություններ տեղի ունեցավ Նախիջևանում, Ադրբեջանում, Վրաստանում, որին մասնակցեցին Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորականները, ու եթե հասարակ մարդկանց աչքով նայես այդ զորավարժություններին, կարող ես մտածել, որ պատրաստ են հենց հիմա հարձակվել Հայաստանի վրա, բայց դա այդպես չէ: Չեն հարձակվի: Նրանք Ապրիլյան պատերազմում շատ լավ հասկացան, թե ինչ սխալ բան արեցին, ինչ թերություններ ունի իրենց բանակը: Ռուսաստանից ու մյուս երկրներից ստացած տեխնիկայի մասնակցությամբ Ադրբեջանը բազմաթիվ զորավարժություններ անցկացրեց 2016-ի ապրիլից առաջ ու իր ուժերի վրա վստահ հարձակվեց, բայց մեր հասարակ զինվորները, որոնք մարտական պատրաստվածություն են անցնում մեր երկրում, կարողացան ջախջախել նրանց պատրաստված սպաներին: Սա ցույց է տալիս, որ մենք ունենք այն զենքը, որ մեկ-մեկ գովում ենք, մեկ-մեկ գնահատում ենք, մեկ-մեկ էլ մոռանում ենք: Մեր զենքը մեր ժողովուրդն է, հայ մարդն է: Մենք այլ ելք չունենք, որովհետև պաշտպանում ենք մեր հողն ու տարածքը: Իսկ մեր տարածքը լեռներն ու սարերն են, որոնք բնական ամրություններ են, այսինքն՝ որքան էլ Ադրբեջանը ցանկանա, իրենց ամբողջ տեխնիկան չի կարող մասնակցել պատերազմին: Տեսեք, Հայաստանից Ղարաբաղ երկու ճանապարհ կա՝ Վարդենիսի կողմից և Գորիսի կողմից: Այդ ճանապարհները լայն չեն և եթե մի մեքենա փչանում է, տեսնում ենք, թե ինչ է կատարվում ճանապարհին: Այսինքն՝ այդ ճանապարհները բնական խոչընդոտ են, որոնք մենք կարող ենք շատ լավ օգտագործել՝ ադրբեջանական տեխնիկան մի տեղ կուտակելու և անպետք դարձնելու համար: Մյուս կողմից, Ադրբեջանում ապրում է 12 ազգ՝ կրոնական ու լեզվական տարբերություններով: Նրանք իրարից տարբերվում են, միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեն: Իսկ մենք՝ հայերս, ապրում ենք միատարր պետությունում, մեր ուժը մեր միասնության մեջ է: Կուսակցական տարաձայնությունները նորմալ երևույթ են, դրանք թշնամական չեն: Այնտեղ ամիս առ ամիս ավելի է սրվում իրավիճակն այդ առումով: Այնտեղ մարդիկ պատրաստ են զենքով իրար դեմ դուրս գալ ու չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է իրենք գրավեն Ղարաբաղը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее