Օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում բացվելու է գեղանկարչուհի Մանան Գարուկյանի՝ ափսեներիի և կերամիկայի վրա արված ինքնատիպ նկարների ցուցահանդեսը: Մասնագիտությամբ ջութակահարուհի Մանան Գարուկյանը աշխատել է բազմաթիվ նվագախմբերում ու կամերային անսամբլներում. «Նոր Կվինտետ» և «Օրանժ ռետրո» բենդ խմբերի hիմնադիրն է,որոնք գործում են մինչ օրս: Ամիսներ առաջ հոր՝ գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանի մահվանից հետո ջութակահարուհին սկսել է նկարել ու բացահայտել է, որ կարող է ինքնարտահայտվել նաև գեղանկարչության միջոցով: Մանան Գարուկյանն ունի ապրելու իր բանաձևը. «Ինչ էլ լինի, պետք չէ կոտրվել»:
Asekose.am-ը զրուցել է Մանան Գարուկյանի հետ սպասցված ցուցահանդեսի, ափսեների վրա նկարելու նախապատմության, 2 մասնագիտություների կապի, ստեղծագործական գաղտնիքների մասին և ոչ միայն:
Պարզապես զգացի, որ ժամանակը եկել է
Ցուցահանդեսին ներկայացված են 22 աշխատանքներ, որոնցից 18-ը ափսեներ են: Թեմատիկան բազմազան է, այսինքն՝ ընդհանուր թեմա չկա: Ցուցահանդեսը կրում է «Ամառային դեբյուտ» խորագիրը: Արդեն 2-3 ամիս է , ինչ ստեղծագործում եմ, և, կարծես թե, պահը հասունացել էր, որ գործերս ցուցանադեսի տեսքով ներկայացնեմ: Աշխատանքներս սոցիալական ցանցերում մարդկանց կողմից մեծ ընդունելության արժանացան, հենց նրանց արձագանքներն էին, որ ինձ մղեցին ցուցահանդեսով ներկայանալու քայլին: Պարզապես զգացի, որ ժամանակը եկել է: Բնության պատկերներից բացի ներկայացված են նաև թեմատիկ գործեր՝ Սայաթ-Նովայի պատկերը, Զվարթնոցի պատկերը, որը վերակառուցել եմ մտովի: Ցուցահանդեսը ինձ համար կարևոր է ոչ միայն այն առումով, որ հանրությանը աշխատանքներևս ներկայացնելու հնարավորություն ունեմ, այլև նրանով, որ մարդկանց մեջ ինչ-որ բան կարող եմ փոխել, որ նրանք հեռանալիս զգան, որ շփվել են գեղեցիկի հետ: Ես իմ էությամբ պայծառ մարդ եմ, ինչն արտահայտվում է նաև իմ գործերում, հետևաբար՝ մարդկանց նկարնեսրից միջոցով փորձում եմ փոխանցել հենց այդ ջերմությունը:
Ինչ-որ անհասկանալի բան կատարվեց ինձ հետ, որ ինքս էլ չեմ հասկանում մինչ օրս
Մի քանի ամիս առաջ վախճանվեց հայրս: Դրանից հետո այնպիսի մի դատարկություն էի զգում, երբ մտնում էի արվեստանոց: Ես որոշեցի շարունակել հորս գործը, քանի որ նույն իսկ հիվանդ վիճակում էլ նա աշխատում էր: Ինչ-որ անհասկանալի բան կատարվեց ինձ հետ, որ ինքս էլ չեմ հասկանում մինչ օրս: Կարծես նրա ոգին մտավ իմ մեջ, ես իքս էլ ինձնից չէի սպասում նման բան: Զգացի, որ պետք է այնպես անեմ, որ հորս շունչը վերադարձնեմ տուն: Հայրս տեսնում էր իմ մեջ նկարչուհու, քանի որ նկարչական մրցույթներում միշտ առաջին տեղն էի զբաղեցնում: Նա միշտ ինձ ասում էր՝ դու երբեմն-երբեմն նկարիր: Սակայն ես իմ մեջ միայն ջուԹակահարուհու էի տեսնում: Այսօր հստակ կարող եմ ասել, որ երաժշտությունն ու նկարչությունը միայն լրացնում են իրար, ավելին՝ դու քեզ ավելի հարուստ ես զգում, նույն բանը կարող ես անել թե՛ հնչյունով, թե՛ գույնով: Գաղտնիք չեմ ասում, որ շատ նկարիչներ աշխատում են հենց երաժշտության ներքո:
Իմ ափսեներից յուրաքանչյուրն էքսկլյուզիվ է իր թեմայի մեջ
Ինձ համար կարևոր չէ, թե ինչի վրա ես ստեղծագորոծում, կարևորը, թե ինչ ես ստեղծում: Ես ավելի մեծ հաճույքով աշխատում եմ ափսեների վրա, չնայած շատ մարդկանց կարծիքով՝ դա աընդամենը սովորական ափսե է: Իսկ իմ ափսեները սովորական ափսեներ չեն, դրանցից յուրաքանչյուրն էքսկլյուզիվ է իր թեմայի մեջ: Ունեմ նաև կտավի վրա յուղաներկով արված հետաքրքիրգործեր, սակայն դեռ վաղ եմ համարում դրանք ներկայացնել հանրության դատին, քանի որ թվով քիչ են:
Դրանք ինձ միայն թևեր են տալիս
Ես կարող եմ մի հրաշալի երաժշտություն լսել և դրանից ոգեշնչվել: Կարող եմ ներշնչվել պարզ մարդկային հարաբերություններից, որոնց մեջ անկեղծություն ու ջերմություն կա միայն, ինչն իսկապես պակասում է մեր օրերում: Երբ հարազատներս ու ընկերներս հավանում են գործերս ու լսում եմ նրանց գնահատանքի լավ խոսքերը, դրանք ինձ միայն թևեր են տալիս: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ ես էներգիայի աղբյուր չեմ ունենում, սկսում եմ նվագել,և դա էլ վերածվում է նկարչության: Կարող եմ ասել, որ իմ նկարներում պատկերված է այն ամենը, ինչը կապված է բնության, մարդկային հարաբերությունների, սիրո հետ:
Գիտեմ, որ անընդհատ ասելիք ունեմ
Աշխատանքներս արագ են ստեղծվում հիմնականում, չնայած ունեմ գործեր նաև, որոնց վրա երկար եմ աշխատում: Վատ տրամադրության ժամանակ երբեք չեմ ստեղծագործում,քանի որ գործը չի ստացվում այդ դեպքում: Ինչպես ցանկացած նկարիչ, ես էլ երբեմն ունենում եմ չստացված գործեր, որոնք պարզապես մնում են արվեստանոցում, սակայն դրանք երբեք չեմ ոչնչացնում: Կարծում եմ, որ պետք է լինեն և՛ լավ, և՛ վատ գործեր, դրանք բխում են մեկը մյուսից: Շատ եմ սիրում նվիրել գործերս: Դժվար չեմ բաժանվում դրանցից, որովհետև գիտեմ, որ անընդհատ ասելիք ունեմ:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան