▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում «Մի բարձի ծերանաք» արտահայտությունը

Հարսանիքների ժամանակ ամենահաճախ հնչող բարեմաղթանքն է։ Սակայն այսօր եթե հարցնելու լինենք մաղթողներին, թե՝ ի՞նչ Է նշանակում իրենց այս մաղթանքը, բոլորը միաբերան կասեն՝ «դե՝ որ մի բարձի ծերանան էլի», իսկ այն հարցին, թե՝ այդ ի՞նչ բարձի մասին է խոսքը, շատերը զարմանալով, անվարան կպատասխանեն՝ «ինչի ուրիշ բարձ էլ է լինու՞մ․․.»։ Պ․ Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան»-ում կա՛ այս արտահայտությունը, որը բացատրվում է՝ «Մինչև օր ծերություն անբաժան կյանք վարել» (էջ 230)։ Գրաբարում «բարձ»-ի իմաստներից մեկը՝ «Նստարան բարձր կամ պատուաւոր ՛ի կոչունս․ բազմոց․ գահ»․ (Նոր բառագիրք հայկազեան լեզուի)։ Այս կապակցությամբ Ստեփանոս Օրբելյանը գրում է՝ »․․․(Վաղարշակ թագավորը Տ․ Մ․) Բագրատունիներին առաջարկում է թագադիր լինել, ու նրանց անվանում է ասպետներ, շնորհում է գրավել առաջնակարգ ԲԱՐՁ՝ բոլորից վերև»։ (էջ 73, ընդգծումը՝ Տ․ Մ․)։ Այսպիսով «Մի բարձի ծերանաք» արտահայտությունը նշանակում է՝ ՄԻ ԳԱՀԻ ԲԱԶՄԱԾ՝ ԾԵՐԱՆԱՔ»։ Իսկ ի՞նչու՞ հատկապես «գահի»․ որովհետև՝ հարսանիքի ծեսի ողջ ընթացքում փեսան կոչվում է «ԹԱԳԱՎՈՐ», իսկ հարսը՝ «ԹԱԳՈՒՀԻ»․․․։

Տիգրան Մկտչյանի ֆեյսբուքյան գրառումից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее