Տարածված տեղեկությունների համաձայն «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանցում տեղի են ունենում աշխատողների կրճատումներ ու աշխատավարձերի ուշացում, որոնք պայմանավորված են Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությամբ, ով, ըստ ասեկոսեների, խանութների ցանցի համասեփականատերն է և պաշտոնանկությունից հետո դադարեցրել է ցանցի նկատմամբ հովանավորությունը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի («Իդեալ համակարգ»-ն այս ՍՊԸ-ի մաս է կազմում) աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ խոսակցությունները և դրանք անիմաստ է համարում: «Տեղեկությունները ստույգ չեն. ընկերությունում ոչ մի ոչ նորմալ իրավիճակ չի տիրում, հստակ աշխատանքային միջավայր է»,-հավաստիացրել է Տիգրան Գալստյանը: