▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակ կարող եմ ասել, որ ստեղծել եմ իմ ուրույն ձեռագիրը. Արմեն Գրիգորյան

Մայիսի 2-ին Արամի 42/1 հասցեում գտնվող  «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում բացվեց 29-ամյա նկարիչ Արմեն Գրիգորյանի «Քաղաքի ձկները» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը: Asekose.am-ը զրուցել է երիտասարդ նկարչի հետ ցուցահանդեսի, ստեղծագործական հաջողությունների, արվեստի մասին ունեցած իր պատկերացումների, ստեղծագործական փոքրիկ «գաղտնիքների» մասին և ոչ միայն:

Նկարչությունն իր մեջ երաժշտություն է պարունակում

Նկարչությամբ զբաղվում եմ 20 տարուց ավել, որից 12 տարին՝ պրոֆեսիոնալ մակարդակով: Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Մանկուց իմ մոտ երաժշտական հակում կար, ծնողներս սկզբում որոշել էին զարգացնել իմ մեջ այդ ունակությունը, բայց ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ ես սկսեցի նաև նկարել: Ծնողներս որոշեցին ինձ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն տալ, որ կարողանամ զարգացնել այդ ունակությունը: Նկարչությունն ու երաժշտությունը միմյանց հետ կապված են. նկարչությունն իր մեջ հենց երաժշտություն է պարունակում՝ հույզեր, ապրումներ:

Փորձել եմ դուրս գալ հայ նկարիչների պատկերավորման ավանդական եղանակի կաղապարներից

Ես իմ ստեղծագործությունների մեջ ներդնում եմ իմ հոգեկան աշխարհը, այն, ինչ զգում եմ, փոխանցում եմ իմ կտավներին: Հիմնականում նկարներս ներկայացնում եմ շարքերով, որոնցից մեկի «հերոսները» ձկներն են. դրա խորհուրդն այն է, որ ձուկն առնչվում է քրիստոնեոթւյան հետ, բայց ես ավելի շատ մոդեռն նկարչությունն եմ նախընտրում, այդ պատճառով էլ դրանք ստեղծված են յուօրինակ ձևով: Ունեմ տարբեր շարքեր՝ քաղաքային և գյուղական կյանքը պատկերող նկարներ, ձկների շարք, ունեմ նաև նկարներ, որոնցում պատկերված են թութակներ, սակայն դեռ որպես շարք չեմ ձևավորել: Գյուղական շարքի նկարների դեպքում փորձել եմ դուրս գալ հայ նկարիչների ավանդական պատկերավորման եղանակի կաղապարներից, մի քիչ ավելի ժամանակակից, աբստրակտ էլեմենտներով ներկայացնել:

Իմ նկարներով փորձում եմ մարդկանց մեջ դրական հուզեր արթնացնել

Գույների առումով նախընտրում եմ հավասարակշռություն պահել, որ անընդհատ կրկնություն չլինի, գույնի ներդաշնակությւոն: Հիմնակնում կապույտ, մարմնագույն և կանաչ գույների մեջ եմ ստեղծագործում: Չնայած առաջին հերթին կարևորում եմ գույնի ներդաշանկությունը, սակայն սովորաբար խուսափում եմ կարմիր գույնը հաճախակի օգտագործելուց, քանի որ այն համարվում է վայրի և ագրեսիվ գույն: Իմ նկարների վառ գույների խաղով, պատկերավորման ձևով փորձում եմ մարդկանց մեջ դրական հուզեր արթնացնել, գոնե մի պահ ստիպել նրանց ժպտալ և աշխարհին նայել գունավոր ակնոցներով:

Նախընտրում եմ ժամանակակից արվեստը

Շատ էի սիրում իմպրեսիոնիզմ ոճը, այդ ոճով ստեղծագործող նկարիչների գործերով տարված էի, հենց այս պատճառով էլ սկզբնական շրանում այդ ոճով էի ստեղծագործում: Սակայն ժամանակի ընթացքում  աստիճանաբար ստեղծեցի իմ սեփական ոճը: Հիմա այլևս այդ ոճով չեմ ստեղծագործում, ավելի շատ մոդեռն ոճում եմ հանդես գալիս՝ էքսպրեսիոնիզմի տարրերով: Նախընտրում եմ ժամանակակից արվեստը, որն իր մեջ ունի էքսպրեսիոնիզմի էլեմենտներ: Հիմնականում սիմվոլիկ կոմպոզիցիաներ եմ նկարում, բնանակրաներ, որոնք ներկայացնում եմ դարձյալ իմ մոտեցմամբ, ծովանկար և դիմանկաչ ժանրերում չեմ ստեղծագործում: Դեռ պատանեկան հասակում կոլաժներ էի անում, «Սասունցի Դավիթ» էպոսը ձևավորեցինք, որն ամբողջոթյամկ կոլաժային աշխատանք էր: Կոլաժային էֆֆեկտ իմ նկարներում փորձում եմ ստանալ տարբեր մեդիաների օգտագործմամբ: Ինձ շատ հոգեհարազատ է Վան Գոգի նկարչությունը, քանի որ շատ էքսպրեիս կա նրա նկարներում, Պիկասոյի արվեստն եմ բարձր գնահատում, քանի որ նա շատ բազմաբովանդակ նկարիչ է:

Իմ ոճը բացարձակապես նման չէ ուրիշ նկարիչների ոճին

Իմ ոճը բացարձակապես նման չէ ուրիշ նկարիչների ոճին: Հստակ կարող եմ ասել, որ կարողացել եմ ստեղծել իմ ուրույն ձեռագիրը:Առհասարակ չեմ սիրում օգտվել որևէ աղբյուրից, չեմ ընդունում, երբ նկարիչն առանց բնապատկերը տեսնելու կամ բնորդ ունենալու նկարում է, իմ սկզբունքը միայն սեփական արվեստն ունենալն է, կտավի մեջ իմ աշխատանքը ներդնելը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Armen's Art-ի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее