Հսկայական չափերի հասնող, չթռչող այս փետրավորները, թեև վաղուց անհետացել են, սակայն մինչ օրս նրանց հիմնական բնակավայր համարվող Մադագասկար կղզում հայտնաբերվում են նրանց` հսկայական չափերի հասնող քարացած հավկիթները: Այս մասին գրում է luxplanet.ua-ն: Այսպես կոչված «փղային» թռչունների չափերը հասել են մինչև 5 մետրի, իսկ կշիռը մինչև կես տոննա: Վերջին շրջանում հայտնաբերված հսկայական հավկիթը Լոնդոնում ապրիլին աճուրդի կներկայացվի: Հավկիթն իր չափերով 100 անգհամ մեծ է սովորական հավի ձվից: