Հունիսի 21-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի նկուղից ծուխ է դուրս գալիս. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 19.56-ին: Այրվել է կենցաղային աղբ՝ 20 ք.մ տարածքում:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են տարահանման աշխատանքներ: Բնակարաններից տարհանվել են՝ Գ.(2015թ. ծնվ.), Հ. (ծնվ. 2011թ.), Ա. Խ.-ը և Է. Խ.-ը (1932թ. ծնվ.):
Գ և Հ. Խ.-ը ծխահարումով հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, իսկ Է. Խ.-ը «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները Գ. և Հ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: