▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլանդիայի ամենատարեց բնակիչը հայ է. նա հեծանիվ է քշում, կարդում առանց ակնոցի

Վերջին ամիսների նիդերլանդական տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են այս երկրում ապրող ամենատարեց մարդիկ. տեղեկացնում է news.shanttv.com-ը:

Մարտի 16-ին հաղորդվել է, որ մահացել է ամենատարեց հոլանդացին՝ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը, այսինքն, ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Նրա մահից հետո ամենատարեց հոլանդացի է ճանաչվել հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: Նա բնակվում է Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում, ծնվել է 1906թ. հուլիսի 1-ին, Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում, հետագայում բնակվել Իրաքում, 1996թ. տեղափոխվել է Նիդերլանդներ:  106-ամյա Սերոբ Միրզոյանն ակտիվ կյանքով է ապրում` հեծանիվ քշում, կարդում առանց ակնոցի: Անձամբ ինքն է հոգում իր կարիքները՝ լվացվում, հագնվում, սնվում,երբեմն առևտրի գնում:Հաճախ է օրական մեկ հում ձու օգտագործում, ըմպում 50գ օղի: Կարդում է Աստվածաշունչ և ունկնդրում հայկական ժողովրդական երաժշտություն:

 Իր երկարակեցության ֆենոմենը այսպես է բացատրում Սերոբ Միրզոյանը. «Ամեն բան Աստծո ձեռքին է, երբ ուզե հոգին առնե՝ կառնե»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее