Իսկ ես կարծում էի` մի քիչ ուշ կպատասխանի:
Հիմա արդեն ոմանց ճակատին պետք է թաց թրջոց դնել:
Զի գործընթացի վրա կորցրին իրենց ազդեցությունը, եւ այլեւս մոդերացիա չեն կարողանալու իրականցնել, որպեսզի հարամեն այն, ինչն իրենց համար իդեա-ֆիքսի էր վերածվել: Ասենք` իրական ինագուրացիան:
Ես կոնկրետ տեղեկություն ունեի, որ պսեւդոուժերը, ցանկում էին բանը հասցնել մի քանի հոգու քթից արյուն հոսելուն, որպեսզի արյուն մերժող ժողովրդի մոտ զայրույթը հասնի պիկին: Իսկ պիկը, պսեւդոների համար մինչեւ ավագանու ընտրություններ են, ուր իրենք որոշել են Րաֆֆու ձեռից վերցնել պայքարի դրոշը, ու իրենց «մարդուն» նշանակել, որպես պայքարի նոր փուլ ու ըմբոստության նոր տեր:
Մի խոսքով անվերահսկելի իրավիճակ ստեղծել` նոր տերերով:
Չստացվեց:
Զի Րաֆֆին կառուցողականն է:
Հասկանալի է նաեւ, ինչպես քիչ առաջ ասաց իմ լավ ընկեր Ստոյպա /Ըստյո~պ, ղաթը ճղի, սամթը գտի` աներձագի պաշտոնն ուզի քեզ համար,/ Սաֆարյանն առ այն, որ էս պահիս Րաֆֆին մատիտ ա ման գալիս վրանում, որ գտավ, գնալու է նախագահի մոտ, եւ ուրեմն, եթե Րաֆֆին եւս մեկ անգամ գնաց, իսկ չգնալու պաճառ նա չունի, ապա «պսեւդոների» եւ մնացյալ «դոների» մոտ սկսված դեպրեսիային կհաջորդի Րաֆֆու, այսպես ասած, «փչացումը», խաղից դուրս հանումը:
Ինչն էլ կպսակվի հերթական անհաջողությամբ, ինչով ավարտվել է մինչ այս ծրագրած նրանց բոլոր պրոեկտները:
Որովհետեւ իրենք խաղում են` ընդամենը Ջին Շարպի դասագրքով:
Իրենց դիմացինները` կենդանի ֆիգուրներով: Նույիկս գոբալ խաղացողների մասով:
Ու եթե ինչ-որ պահի «սեւդոները» եւ մնացած «դոները» հանկարծ հայտնաբերեն, որ ոչ թե իրենք, այլ իրենցով են խաղացել, թող չզարմանան:
Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք